Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ձերբակալվել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որով հիշյալ ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նույն տարվա ընթացքում ՊՈԱԿ-ին փոխանցվել է 156.721.600 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված պայմանագրի շրջանակում Գ. Մ-ն ՊՈԱԿ-ի անունից պայմանագրեր է կնքել 2020 թվականի հունվարին հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված՝ տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության և շինարարական աշխատանքներ իրականացնող երկու ընկերությունների կոնսորցիումի հետ: Վերջինիս հետ կնքած պայմանագրի արժեքը կազմել է 135 մլն ՀՀ դրամ:

Այնուհետև հիշյալ ընկերությունների ղեկավարներ Դ. Խ-ն և Ս. Մ-ն նախնական համաձայնությամբ՝ խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները և դրանցում ներառելով աշխատանքների կատարված լինելու մասին մտացածին ուռճացված տվյալներ, 2020 թվականի ընթացքում կազմել և ստորագրել են ընդհանուր 103.076.170 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ 6 կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ-ին, այնինչ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են ընդամենը 58.440.909 ՀՀ դրամ արժեքի աշխատանքներ:

Բացի այդ, Գ. Մ-ն էլ իր հերթին՝ Դ. Խ-ի օժանդակությամբ, կատարողական ակտերի ամսաթվերին համապատասխան կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող 6 արձանագրություններ և ակտեր, իսկ մեկ դեպքով՝ առանց որևէ կատարողական ակտի, կազմել է 12.210.600 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն և ակտ:

Արդյունքում՝ փաստացի 58.440.909 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմաններում, Գ. Մ-ն, հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների օժանդակությամբ, ՊՈԱԿ-ին հատկացված և ի պաշտոնե իրեն վստահված դրամական միջոցներից կապալառու կազմակերպությանը վճարել է 115.286.770 ՀՀ դրամ գումար՝ կատարելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 56.845.861 ՀՀ դրամ գումարի վատնում:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ. Մ-ն 2019թ-ին ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել Ս. Հ-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել: Տեղեկացված լինելով հիշյալ հանգամանքի մասին՝ Գ. Մ-ն, վատնման եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, իր ստորագրությամբ հաստատել է Ս. Հ-ի կողմից իբրև մշտապես աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից Ս. Հ-ի անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր 803.161 ՀՀ դրամ գումար, որը Գ. Մ-ն վատնման եղանակով հափշտակել է:

Գ. Մ-ն, Դ. Խ-ն և Ս. Մ-ն 17.02.2023թ-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Այս մաիսն հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում