Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանի` Մյունխենում Հրվ. Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը չմասնակցությունը ճիշտ է համարում. «Ալիևի և Փաշինյանի մասնակցությունը մյունխենյան պանելում նպատակահարմար չէ, այն կառուցողական չի լինի: Փաշինյանն ու Ալիևը չէին կարող չհիասթափեցնել մասնակիցներին ոչ կառուցողական մասնակցությամբ»:
Նավասարդյանը վստահ է, որ կազմակերպիչները պետք է խուսափեին այնպիսի պանելից, որը սխալ ուղերձ է տալու ամբողջ համաժողովին ու մասնակիցներին. «Փաշինյանի չմասնակցությունը Մյունխենում հարավկովկասյան քննարկմանը կազմակերպիչների թերացումն է: Սխալվում ենք, եթե կարծում ենք երկկողմանի կրակոցները դուր են գալիս Մյունխենում հավաքվածներին»: