Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանը տևական ժամանակ ենթարկվում է ռուսական ապատեղեկատվական՝ դեզինֆորմացիոն հարձակման:
Հայաստանի պետականությանն ու ժողովրդավարությանը հայտարարված ռուսական տեղեկատվական պատերազմը պետք է կանգնեցվի գործընկերների կողմից՝ համապատասխան աջակցության շնորհիվ:
Հայաստանը պետք է օժտվի ռուսական քարոզչությանը դիմակայելու համար անհրաժեշտ կարողություններով և գործիքներով:
Այդ մասին էր հանդիպումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության գծով տեղակալ տիկին Բալբա Բրազեի (Balba Braźe) հետ: