Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ով գտնվում է Մյունխենում, մեզ հետ զրույցում նշեց, որ Մյունխենյան պանելային քննարկումներին Հայաստանի մասնակցությունը այդքան չի կարևորում, որքան ՀՀ մասնակցությունը համաժողովին:
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Մյունխենի համաժողովի շրջանակներում զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, խոսել Հայաստան—Եվրամիություն համագործակցության, տնտեսական և անվտանգության հարցերում Եվրամիության՝ որպես անփոխարինելի գործընկերության մասին: Շարլ Միշելի հավաստմամբ՝ Եվրամիությունը պինդ կանգնած է Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կողքին: