Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Արամ Սաֆարյան. Իշխանությունը քննարկում է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը

ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը հերքում է ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանին, իսկ Արամ Սաֆարյանը` Ռաֆիկ Պետրոսյանին: Բանն այն է, որ իր այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին «մեղադրել է» վրիպում թույլ տալու մեջ: «Ես զարմանում եմ, որովհետև պարոն Սաֆարյանը շատ զգույշ քաղաքական գործիչ է, և նա պետք է իմանար եւ գիտի, իհարկե, որ իշխանությունները չեն ընդունում, որ մեր երկրում կան այսպես կոչված քաղաքական հանցագործներ, ինչպես իրենք են բնորոշում՝ քաղաքական բանտարկյալներ։ Եվ եթե չի ընդունում իշխանությունը, որ կան քաղաքական բանտարկյալներ, ինչպե՞ս կարող է կոալիցիան հավաքվել և քննարկել քաղաքական բանտարկյալներին ազատելու հարցը։ Այդ հարցում կա՛մ լրագրողները լավ չեն հասկացել, կա՛մ պարոն Սաֆարյանը վրիպում է թույլ տվել։ Այդպիսի բան չկա, այդպիսի խոսակցություն էլ չկա, այդպիսի հարց էլ դրված չէ օրակարգում»,- հայտարարել էր Ռաֆիկ Պետրոսյանը։
Մեկնաբանությունների համար դիմեցինք Արամ Սաֆարյանին: «Ես համոզված եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: ՀՀ-ում կան կալանավորված մարդիկ, որոնք ձերբակալվել են քաղաքական գործունեության արդյունքում կատարված քրեական հանցագործությունների համար: Բայց նրանց ազատման հարցը իսկապես հարց է, գոյություն ունի եւ իրավական լուծում պետք է ունենա եւ արդեն իսկ իրավական լուծման փուլում է»,- հայտարարեց Սաֆարյանը: Վերջինս նաեւ փոխանցեց. «Կարծում եմ` մենք պետք է ունենանք աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում իմանանք` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցող Պրեսկոտի, մարդու իրավունքների պաշտպան Համմարբերգի ՀՀ կատարելիք այցերի շրջանում ՀՀ իշխանություններն ինչ դիրքորոշումներ են որդեգրելու: Եվ ասեմ` այդպիսի աշխատանքային քննարկումներ արդեն իսկ անցկացվում են»,- նշեց Արամ Սաֆարյանը: Վերջինս ըստ էության, հերքեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանին ու նշեց, որ ինքը մի նման աշխատանքային քննարկման մասնակցել է եւ նման քննարկումներ էլի են լինելու: Հավելյալ մանրամասներ Սաֆարյանը չհաղորդեց` մեկնաբանելով, որ դրանք աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում