Thursday, 18 04 2024
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա

Ընդհանուր համակարգը պետք է փոխել, ոչ թե միայն պարեկների վրա դնել շեշտը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն օրերս ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ծրագրի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզին։ Սարգսյանը մատնանշել է ծրագրի աջակցությամբ ոստիկանության բարեփոխումների մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ արդեն իսկ արձանագրվում են դրական արդյունքներ։ Կողմերը քննարկել են նոր ձևավորվելիք ջրային պարեկային ծառայության ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների, ենթակառուցվածքների ստեղծման ու ջրային տեխնիկայի ձեռքբերման մասին հարցեր։ Ոստիկանական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսվել է բոլորը, սակայն լրջագույն

ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փոփոխություններին, նշեց, որ ՆԳ նախարարություն ստեղծելը միանշանակ դրական էր, բայց ավելի գլոբալ ձևով կարող էին այդ հարցերը լուծել:

«Ընդհանուր համակարգը պետք է փոխել, ոչ թե միայն պարեկների վրա դնել շեշտը: Պարեկները աշխարհը փրկելո՞ւ են: Ասում են՝ տեսեք, թե պարեկներն ինչ նոր որակ են բերել: Ես 10 տարի դպրոցում եմ սովորել, 5 տարի բուհում, 3-4 տարի ակադեմիայում, ու այդքանից հետո որոշակի երևույթներին գնահատական տալու համար ես հաճախ մասնագիտական գրականություն եմ ընթերցում, հետևաբար այնպես չէ, որ այդ երեխքեը 6 ամսում դառնալու են պրոֆեսիոնալներ»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ սա ավելի շատ ամերիկյան մոդել է՝ ոստիկանական կառույցի գովք չի, այլ ավելի շատ ամերիկյան, հոլիվուդյան մոդելի գովքն է․ «Տեսեք, թե ինչ դերասաններ են խաղացել ոստիկանական զույգի գաղափարի վերաբերյալ։ Իսկ մեզ մոտ դաշտն ամբողջությամբ ազատ է, էս երեխեքը մտել են, և այնպես չէ, որ 6 ամսում կարողանալու են խնդիրներին արագ լուծումներ տալ: Ուղղակի իշխանությունները, հատկապես ՆԳ նախարարը պետք է 6 ամիս հետո օբյեկտիվ վերլուծեն, թե ինչ են արել, ինչ չեն արել, հասարակական կարգի պահպանման առումով փողոցներում ոնց է իրավիճակը, աճ է նկատվում, թե նվազում է նկատվում: Իրենք սևեռվել են միայն ավտոտրանսպորտի վրա, մնացած ոլորտները թողել են»,-հավելեց ՆԳ նախկին նախարարը: Նրա խոսքով՝ նաև մասնագիտական առումով որոշակի սայթաքումներ են անում, որոնք քննադատության են արժանանում:

Անդրադառնալով «Համերի» վարորդին հետապնդելու դեպքին՝ նա նշեց՝ պարզ է, որ քաղաքական առումով քննադատություն լինելու է, բայց արդեն մասնագիտական քննադատություն է հնչում:

Նրա խոսքով՝ նույնիսկ խորհրդային շրջանում նման դեպքերում, եթե վարորդը հիմնավոր չէր կասկածվում ծանր հանցագործության մեջ, ապա ոստիկաններին կտրականապես արգելվում էր հետապնդել, այն էլ քաղաքի բանուկ մասում, առավել ևս զենք օգտագործելը:

«Դա արգելված բան էր, անմիջապես ծառայողական քննություն կլիներ, բոլոր մեղավորները կպարզվեին: Այս դեպքում ի՞նչ խնդիր կար, ապուշի մեկն էր, եկել, ասում էր՝ փող տվեք: Ձեռքերը ոլորում են, տանում են բաժին, հորը կանչում են, ասում են՝ վերցրու, տար, այսքան էլ տուգանք կմուծես: Կամ առավելագույնը մեկուսացնում են, ոչ թե կրակում են, այն դեպքում, երբ բանուկ մաս է, կարող է գնդակը անդրադարձով մեկ ուրիշին դիպչի: Այն էլ վարչապետի նստավայրի մոտ կրակելը բացառիկ դեպք պետք է լիներ: Ես ապշած էի, երբ իրեն մտավորական հորջորջող մարդն ասում է՝ դիմահար կրակոցով պետք էր ոչնչացնել: Այդպես չի կարելի: Այդպիսի մի անզգույշ քայլը կարող է ամիսներով արված աշխատանքը ջուրը գցել»,-ասաց Աբրահամյանը։

Հիմա պարեկների աշխատանքի արդյունքում, ՆԳ նախկին նախարարի խոսքով, կարող է ամբողջ ոստիկանական համակարգը վարկաբեկվի․ դրա համար 6 ամսից հետո պետք է շարունակել կրթել, ուսուցանել պարեկներին, տեսնել, թե ինչը պետք է շտկել, ինչը խստացնել․ այնպես չէ, որ արագ բերեցին, դրեցին, արդյունքն ակնհայտ է լինելու:

Անդրադառնալով ջրային պարեկների ինստիտուտի ներդրմանը՝ Աբրահամյանը նշեց, որ չգիտի՝ դրա կարիքն ունենք, թե չունենք:

«Բնություն սիրող մարդուն երկու թվանք տաս, այդ ամբողջ ջրային տարածքները կպահի: Միգուցե Սևանի վերաբերյալ որոշակի մոտեցում է պետք, բայց ես չգիտեմ՝ ինչ չափի: Արդյոք էս պետությունն այդքան ավել փող ունի, որ դրանց վրա դնի: Դրա փոխարեն թող առաջնագծում կանգնած տղաների, հատկապես սպայական կազմի աշխատավարձն այնքան բարձրացնեն, որ նրանք տուն պահելու հոգս չունենան: Ես այդպես եմ մտածում: Պետք է անընդհատ մասնագիտական փորձ ունեցող մարդկանց կողմից գնահատական տրվի այդ երևույթներին, ոչ թե քաղաքական գործիչների կամ անգլերեն վարժ խոսողների գնահատականը լինի: Ես ուզում եմ պարեկներին ասել, որ շատ չոգևորվեն, իրենց անփորձանք ծառայություն եմ ցանկանում, մենակ իրենք իրենց վրա աշխատեն: Այդ մասնագիտությունը ահավոր ծանր, ահավոր բարդ է: Հասարակությունը պահանջատեր է լինելու, իրենք պետք է կարողանան իրենց գործողություններով իրենց վարկանիշը բարձրացնեն, իսկ դրա համար պետք է իրենց վրա աշխատեն»,-հավելեց Աբրահամյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում