Լիբանանում գնալով իրավիճակը վատանում է» «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանահայ հանրային գործիչ Հակոբ Հավաթյանը:
Վերջինիս փոխանցմամբ` դրամի արժեզրկումը Լիբանանին կանգնեցրել է նոր գահավիժման առաջ. «Լիբանանում քաղաքացիական անհնազանդություն է հասունանում: Մտավախություն կա, որ անկայուն իրավիճակը Լիբանանում կսրվի, եթե իշխանությունը արմատական քայլեր չձեռնարկի: Լիբանանում օր օրի ապագան դառնում է անորոշ: Լիբանանահայ համայնքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ Լիբանանը ճգնաժամից դուրս հանելու համար»: