Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մեղմանում են. հայկական կողմի քայլը շատ կարևոր էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բեռլինում բնակվող գրող, հասարակական գործիչ Րաֆֆի Քանդյանը:
Քանդյանը կարծում է, որ Հայաստանի օժանդակությունը Թուրքիային կարևոր ժեստ էր. «Վստահ եմ` Մյունխենում Փաշինյանը կարևոր հանդիպումներ կունենա: Հայաստանն իր արտաքին քաղաքականությանը նոր թափ է տվել. ակներև աշխուժություն է»: