Saturday, 13 07 2024
Ինչպե՞ս ճիշտ կիրառել արհեստական բանականությունը գործնականում. դասընթաց՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ
Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
23:00
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ
22:15
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Մոսկվան Անկարային նախապայմա՞ն է առաջարկում
Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ
Իրանցիներն առաջարկել էին ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
Հայաստանն իրեն կամակոր երեխայի պես չի կարող պահել, խաղը կիսատ թողել. պետք է կառուցողական լինել
Հայաստանի մեծ չինական «լռությունը»
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
20:30
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ
20:00
Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը
19:15
Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդի
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
18:45
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
18:30
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Փեզեշքիանի եվրոպական «մոդուսը» Հայաստանի հնարավորությու՞ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
17:50
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Թվում էր՝ ԵՄ 2,6 միլիարդը ուզածի պես ծախսելու ենք. թերացումը մերն է՝ պետք է արագ վերացնել
Կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան
Վստահ չեմ, թե այս փոթորիկներում նավը կարող ենք հասցնել նավահանգիստ. ախտորոշումը պետք է հստակ լինի

ԱՄՆ դիրքորոշումը շատ կարևոր է, բայց միայն խոսքերն այլևս բավարար չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու  ուղղությամբ և որ պետքարտուղարը կենտրոնացած է այդ հարցի շուրջ։  Ձեր կարծիքով ԱՄՆ ջանքերը կարո՞ղ են դրական արդյունք ունենալ։

-Ես կարծում եմ՝ այո՛։ Կարևորում եմ նման հայտարարությունները,  որովհետև դրանք  լսում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր հակառակորդները։Նրանք պետք է հասկական, որ աշխարհն այս հարցին ևս ուշադրություն է դարձնում, աչքերը չի փակել ու նայում միայն այլ կոնֆլիկտների վրա։ Միևնույն ժամանակ  ես չեմ համարում, որ միայն խոսքերը բավարար են, սրան զուգահեռ այլ իրադարձություններ ևս պետք է տեղի ունենան՝ օրինակ բանակցություններ։ Մյունխենում անվտանգության կոնֆերանսն այս համատեքստում շատ կարևոր է, քանի որ աշխարհի շատ պետությունների առաջնորդներ են այստեղ ներկա լինելու ու խոսելու տարբեր հակամարտությունների մասին։ Ես նաև այս փուլում շատ կարևոր եմ համարում ԵՄ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Նրանք վստահաբար կտեսնեն իրականությունը, թե ինչ է կատարվում ու համապատասխան մարմիններին ճշգրիտ տեղեկություններ կփոխանցեն։Ադրբեջանը մի բան է ասում, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Այս բոլորը միասին պետք է դրական արդյունքի  բերի՝ խաղաղություն հաստատվի ու ճանապարհը բացվի։ Աշխարհում ոչ  մի կասկած չկա, որ Ադրբեջանն այս ամենում իր մեղավորությունն ունի, բայց որպեսզի Ադրբեջանը դադարեցնի իր վայրագ գործողությունները՝ լրացուցիչ ջանքեր են պետք։ Բլինքենը, ԱՄՆ մյուս պաշտոնյաները, աշխարհի շատ այլ առաջնորդներ պետք է շարունակեն ուշադրություն դարձնել այս հարցին։

-Պետդեպարտամենտը բազմիցս հայտարարել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին, Բլինքենն անձամբ զանգել է Ալիևին, բայց որևէ արդյունք չի եղել, կարծում եք պետք են խոսքերից բացի այլ գործողություններ և՞ս։

Վստահ չեմ կարող ասել, թե այդ խոսակցությունների ժամանակ ինչ է կոնկրետ ասվում։ Իհարկե Բլինքենը չի զանգում ասում՝ Իլհա՛մ, բացեք ճանապարհը։ Վստահաբար խոսում են, փորձում հասկանալ, թե ինչն է կոնկրետ խնդիրը։ Իհարկե նաև հորդոր է հղում բացելու, բայց սա միայն բավարար չէ։ Մի քիչ բարդ է ասել՝ հավելյալ ինչ է կարելի անել։ Միգուցե պետք է նախագահներն իրար հետ խոսեն՝ այսինքն ԱՄՆ նախագահը խոսի Ադրբեջանի նախագահի հետ։ Միևնույն ժամանակ  պետք է հասկանալ, թե Ադրբեջանի ձեռքերում ինչ խաղաքարտեր են, որ իրենք փորձում են այսքան ժամանակ իրենց ուզածն առաջ տանել։ Հարց է՝ ինչպես այս ամենի դեմն առնել։ Կան խնդիրներ, որոնք խանգարում են հարցի լուծմանը հասնել։ Եվրոպան ադրբեջանական գազի հետ հույսեր է կապում ու սա խնդիր է։ Ամեն մի երկիր պետք է շարժվի՝ իր շահերից ելնելով, բայց պետք է հասկանանք՝ ինչ անել, որ մինիմալ կորուստներով դուրս գանք։

-Այո՛, մենք տեսնում ենք, որ սեփական շահերից ելնելով, օրինակ, Ուկրաինայի հանդեպ շատ ավելի կոշտ մոտեցում կա, քան մեր, ինչու՞։

-Սա ցավալի հարց է։ Վերջին հաշվով այստեղ ևս կա մարդասիրական ճգնաժամ։ Մարդու իրավունքներն ու կյանքը շատ ավելի կարևոր են, քան ցանկացած այլ բան։Այս ամենը հաշվի առնելով շատ ավելի կոշտ դիրքորոշում է պետք։ Միգուցե նայում են, որ Ուկրաինայում ավելի շատ մարդ է պատերազմի վտանգի տակ,քան Արցախի 120.000 հայությունը՞։

-Կարծում եք խաղաղության պայմանագրի կնքման հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մրցակցությունը վերջնական արդյունքի հասնելուն չի՞ խանգարի։

-Հնարավոր է խանգարի։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ բոլորի կողմից պետք է ջանքեր թափվեն, որ այդ մրցակցությունը դրվի մի կողմ։ Հարցը մարդկանց կյանքերին է  վերաբերում։ Լուծում կարող է գտնվել, բայց թե ինչ ճանապարհով՝ ամենաէականը հենց դա է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում