Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ընդդեմ Թուրքիայի․ Մխիթարյանի հրաժեշտի խաղը հավաքականում մարտի 25-ի՞ն

«Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի Ֆեդերացիայի դռները միշտ բաց են: Հենրիխ Մխիթարյանն այնքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ դա իր որոշումն է։ Վստահ եմ, որ դա իր որոշումն է, և նա որոշել է, որ այդ պահին պետք է կանգներ։ Բայց Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ: Ցանկալի կլինի, որ նա վերադառնա: Կարծում եմ, որ մենք այդ մասին դեռ կխոսենք: Ես չեմ կարող շատ ավելին խոսել մինչև մարզչի նշանակումը։ Երբ նոր մարզիչը լինի, կարծում եմ՝ ինքը ևս այս հարցով կխոսի: Ես մշտապես ասում եմ, որ Ֆեդերացիայի նախագահը չպետք է միջամտի կազմի ընտրությանը: Բայց այս հարցով խոսակցություն կարող ենք ունենալ: Մենք հուսով ենք, որ մի օր Մխիթարյանը կվերադառնա հավաքական: Ոչ մի անհամերաշխություն չկա ֆեդերացիայի ու Մխիթարյանի միջև: Նա ամիսներ շարունակ գալիս էր հավաքական, շփվում էինք։ Բայց ՀՖՖ-ն ամեն ինչի պատրաստ է, որ Մխիթարյանը վերադառնա»,- նման հայտարարություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան արել էր անցյալ տարվա նոյեմբերին։ ՀՖՖ-ի նախագահը նշել էր նաև, որ Մխիթարյանի համար հրաժեշտի խաղ չկազմակերպելու պատճառն այն հույսն է, որ նա մի օր կարող է վերադառնալ հավաքական։

Այս տարվա հունվարին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը։ Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի այս տարվա մարտի 25-ին Երևանում մրցելով Թուրքիայի հետ։ Հանդիպում, որը պատմական է լինելու մեզ համար։ Խաղ, որը ակամայից ունենալու է քաղաքական երանգավորում։ Մրցավեճ, որտեղ Մխիթարյանի կարիքը կունենանք օդի և ջրի պես։ Կմասնակցի՞ արդյոք լեգենդար ֆուտբոլիստն առաջիկա հանդիպմանը։ Կարծում ենք պարզ է, որ ֆուտբոլի ֆեդերացիան կփորձի Մխիթարյանին համոզվել վերադառնալ ազգային թիմ։ Ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստին խնդրանքով կդիմեն նաև երկրպագուները։ Ստեղծված իրավիճակում պատեհ ենք համարում խոսել Մխիթարյանին ազգային թիմ վերադարձնելու մեկ այլ տարբերակի մասին։ Այո, կա հավանականություն, որ ֆուտբոլի ֆեդերացիայի կամ երկրպագուների ազգային թիմը վերադառնալու խնդրանքը Մխիթարյանը մերժի։ «95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի: Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա»,- անցյալ տարվա մարտին հայտարարել էր Մխիթարյանը:

Այսօր մեր հավաքականի նախկին ավագն ամբողջովին կենտրոնացած լինելով ակումբային կարիերայի վրա Միլանի «Ինտերի» կազմում անց է կացնում փայլուն մրցաշրջան։ Հրաժեշտի արտահայտությունն անելիս սակայն Մխիթարյանը բնականաբար տեղյակ չի եղել որ իր երկրի հավաքականը մեկ տարի հետո անց է կացնելու պատմական մրցավեճ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Մխիթարյանին հավաքական վերադարձնելու երկրորդ տարբերակը Թուրքիայի դեմ մրցավեճը նրա համար հրաժեշտի խաղ դարձնել է։ Մասնավորապես, ՀՖՖ-ն կարող է խնդրանքով դիմել լեգենդար ֆուտբոլիստին վերջին հանդիպումը անցկացնել հավաքականում մարտի 25-ին։ Նշենք, որ ընդամենը 3 օր հետո Հայաստանի ազգային թիմը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի հետ։

Այս հանդիպումից առաջ կարելի է կազմակերպել Մխիթարյանի մեծարման միջոցառումը։ Կարճ ասած եթե Մխիթարյանը մերժի ազգային թիմ վերադառնալու խնդրանքը, կարծում ենք՝ հնարավոր կլինի հրաժեշտի խաղը կազմակերպե մարտի 25-ին։ Այս դեպքում հազարավոր երկրպագուներին հրաժեշտ տալուց զատ մեծ ֆուտբոլիստը մեծ օգուտ կտա իր հավաքականին, իր երկրին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում