Sunday, 21 07 2024
00:23
Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն

ՀՀ Զինված ուժերն ավելի կարևոր անելիք ունեն, քան «իզգոյների» հետ նկարվելը

Ընթացիկ տարում Բելառուսում ՀԱՊԿ 3 զորավարժություն կանցկացվի, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։

«Բելառուսի տարածքում այս տարի նախատեսցում է անցկացնել ՀԱՊԿ 3 զորավարժություն՝ «Փոխազդեցություն», «Էշելոն», «Պոիսկ»»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ ինչպես նախորդ անգամ, այս զորավարժություններին մասնակցությունը Երևանը ևս մերժելու է։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  Հայաստանը ոչ միայն կարող է, այլ պետք է մերժի Բելառուսում անցկացվելիք զորավարժություններին իր մասնակցությունը.«Որովհետև Բելառուսը վերածվել է պլացդարմի՝ Ուկրաինայի դեմ տարվող պատերազմում, իսկ ռեգիոնի  բնույթից ելնելով՝ վերածվել է ուղղակի մի ժանտախտի գոտու, որտեղ Հայաստանն ընդհանրապես անելիք չունի։ Ընդհանրապես կա մեծ հարց՝  Բելառուսի հետ հարաբերությունները մեր ինչի՞ն են պետք։ Մի երկրի հետ, որի ներկայացուցիչները նույն ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ զբաղվում են ուղղակի թշնամական գործունեությամբ ու համապատասխան հայտարարություններով։ Պատկերացրեք՝ այդ երկիրը դեռ դե յուրե համարվում է մեր դաշնակիցը։ Սա ուղղակի աբսուրդ է, ժամանակն է այդ ամենն ուղղակի բերել նորմայի, համապատասխանության իրականության հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝  Հայաստանն այդ զորավարժություններին որևէ մասնակցություն չպետք է ունենա. «Հայաստանի Զինված ուժերը, ստորաբաժանումներն ունեն շատ ավելի կարևոր անելիքներ, քան Պուտինի և Լուկաշենկոյի «քոր եկած տեղերը քորելը», ինչ է թե՝ մի հատ նկար ստեղծվի, ըստ որի, իրենք այդքան էլ իզգոյներ չեն։ Ո՛չ նրանք իզգոյներ են և Հայաստանն այնտեղ անելիք չունի»։

Արդյոք այս քայլերը կարող են առհասարակ կազմակերպությունից դուրս գալու սկիզբ լինել, քաղաքագետը պատասխանեց.«Ես վաղուց եմ ասել և պետք է ընդհանրապես կրկնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում այլևս անելիք չունի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին և  2022-ի սեպտեմբերին, այն, ինչ տեղի է ունենում հիմա՝բնականաբար Հայաստանն այնտեղ ուղղակի անելիք չունի։ Եթե մինչ այդ  կարող էր պատճառաբանվել, թե մենք այնտեղից զենք ենք ստանում, ապա մենք այնտեղից ոչ միայն զենք չենք ստանում, նաև չենք էլ ստանալու, մոռացե՛ք։ Ավելին՝ այդ անդամակցությունը շարունակելը լրջագույնս խոչընդոտում է, որ Հայաստանը կարողանա արևմուտքից ուղիղ ստանալ ժամանակակից  ռազմատեխնիկական մտքի ամենաառաջատար պրոդուկտները՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Հետևաբար մենք այստեղ անելիք չունենք»։

Դիտարկմանը, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր դուրս գալը ՀԱՊԿ-ից, Մեհրաբյանն արձագանքեց.«Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր դուրս չգալը։ Հայաստանի ցանկացած քայլ անելը կամ չանելը զուգորդված է ինչ-ինչ ռիսկերի հետ, սակայն քայլեր կան, որոնք ռիսկի հետ բերում են հնարավորություն, և քայլեր կան,որոնք ռիսկի հետ նաև երաշխավորում են, որ մենք չենք կարողանա այդ պայմաններում լուծել մեր անվտանգության խնդիրները։ Ըստ այդմ՝ ընտրությունը պարզ է, թե որն է լինելու»։

Ըստ Մեհրաբյանի՝ այս ամենը կարևոր է այն ֆոնին, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում և Ռուսաստանի հետ, ինչ է տեղի ունենալու առաջիկայում.«Իսկ թե ինչ է տեղի ունենում՝ ընդամենը անհրաժեշտ է ուշադիր հետևել Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող պատերազմին, նաև Ռամշթայնում հավաքվող կոնֆերանսի արդյունքներին։ Ահա և ողջ իրողությունը»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում