Tuesday, 26 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Վաշտի կացարանում կապիտանը և զինծառայող Լյովան բղավել են, որ հրդեհ է, բայց ննջասենյակում գտնվող զինծառայողները չեն արձագանքել. Եղիշե Հակոբյանը ցուցմունք է տվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք է տվել ու պատմել հրդեհի բռնկման ամբողջ պատմությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Կապիտանն, ըստ էության, ընդունել է, որ հրդեհը բռնկվել է, երբ փորձել է միացնել վառարանը, սակայն նաեւ նշել, որ այն անմիջապես չի տարածվել, ավելին՝ բղավել է, որ զինվորները դուրս գան, ու թերեւս արդեն նախաքննական մարմինը պետք է փորձի պարզել, թե ինչու զինվորները չեն արձագանքել կապիտանին։

Քննության շրջանակներում մահացած զինծառայողների նկատմամբ նշանակվել է թմրաբանական փորձաքննություն, սակայն փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Փոխարենը արդեն հաստատվել է, որ կապիտանը թմրամիջոցի ազդեցության տակ չի եղել. Նրա նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությամբ նրա արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում գտնվող կապիտան Եղիշե Հակոբյանը, որը վիրահատվել էր նախօրեին, երեկ չորս ժամ ցուցմունք է տվել և մանրամասներ հայտնել կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին։ Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ կեսգիշերն անց վառարանն անջատված է եղել, ցանկացել է միացնել, բայց փայտը չի վառվել, քանի որ թաց է եղել, կպչան չի եղել, ինչի պատճառով դուրս է եկել և վերցրել տնակից քիչ հեռու գտնվող՝ տեխնիկան գործարկելու համար նախատեսվող ավտոբենզինի պլաստմասե տարաներից մեկը, որը կիսատ է եղել, այնուհետև, կափարիչի մասից մեկ սուրճի գավաթի չափով լցրել փայտի վրա։

«Ասում է՝ «կրակը չկպավ, մտածեցի՝ սպասենք կպնի, բայց փայտը չի վառվել։ Առաջ եկա, բենզինով տարան ձեռքիս էր, աջ կողմով առաջ եկա դեպի վառարանը, կռացա կլոր մասի վրա , տեսնեմ ինչի չի վառվել, այդ ժամանակ բոցը տվեց դեմքիս, ես վառվեցի»,- ասաց փաստաբանը՝ փոխանցելով Եղիշե Հակոբյանի խոսքերը։ Վեսրջինս։ նաեւ պատմել է, որ տարայի՝ ծորացած հատվածից բռնկվել է նաև տարան, Հակոբյանը փորձել է հանգցնել կրակը, սակայն արդեն այրվածքներ էր ստացել, ցավից ուժեղ գոռացել է, այդ ժամանակ էլ նկատել է, որ կրակն անցել էր նաև տարայի ներս, որպեսզի այն չպայթի, Հակոբյանը փորձել է այն դուրս նետել, բայց այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, մի փոքր բենզին է կպել նաև մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նույնպես հրդեհվել է։ Եղիշե Հակոբյանը զինծառայող Լյովայի հետ փորձել են հանգցնել կրակը, ընդ որում՝ բուշլատներով, քանի որ այլ բան չի եղել հանգցնելու, սակայն կրակը հանգցնել չի հաջողվել։ Հակոբյանը պատմել է, որ այդ ընթացքում Լյովան մտել է ննջարան, ինքն ու Լյովան բղավել են, որ ննջասենյակում գտնվող զինծառայողները դուրս գան, եւ տարակուսած է, թե ինչու զինծառայողները չեն կարողացել դուրս գալ, առավել ևս, որ ննջասենյակում գտնվող երկու զինծառայող դուրս են եկել։ Մինչև հրդեհը կհասներ ննջարանին՝ մոտ 15-20 րոպե ժամանակ է եղել։

«Իր համար շատ մեծ հարց էր, թե ինչու նրանք դուրս չեկան, ինչն էր պատճառը։ 15-20 րոպե առնվազն անընդմեջ գոռացել են, որ դուրս գան»,- նշեց փաստաբանը։

Իսկ թե արդյո՛ք զինծառայողներն արդեն քնած էին, փաստաբանը հայտնեց, որ, ըստ Հակոբյանի, զինծառայողները ժամը 22.30-ի սահմաններում պառկել են, դրանից հետո անընդհատ ելումուտ են արել, այդ ընթացքում ինքն էլ է դուրս եկել, վերադարձել. «Պառկել էին, բայց ելումուտ էին անում»։

Հրդեհը մարել Հակոբյանին օգնել է միայն զինծառայող Լյովան։ Ինչ վերաբերում է զինծառայողների հետ փոխհարաբերությանը, փաստաբանը վստահեցրեց, որ կապիտանը նրանց հետ խնդիր չի ունեցել։ Զինվորական ծառայությունը, հերթապահությունը, սակայն, պատշաճ կանոնակարգված չի եղել։ Եղիշե Հակոբյանի հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, քանի որ մեղադրյալին չորս ժամից ավելի անընդմեջ հարցաքննել չի կարելի, բացի այդ, նա նախօրեին ենթարկվել էր վիրահատության և ինքնազգացությունն այդքան էլ լավ չէր։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու գտնվում է հիվանդանոցում։ Տուժող կողմը հայտարարել է, որ չի վստահում պաշտոնական վարկածին ու սկսել են սեփական հետաքննությունն իրականացնել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում