Արևմուտքը ողջունեց Հայաստանի մարդասիրական քայլը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը:
Չոլաքեանը կարծում է, որ երկրաշարժի աղետը մի փոքր ճեղք է բացում և ջերմացնում հայ-թուրքական հարաբերությունները. «Հայ-թուրքական այս մի փոքր ջերմացումը նվազեցնում է Ադրբեջանի հոխորտանքը: Թուրքիան կփորձի հավասարակշռել իր հարաբերությունները Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ և ակնկալել ԱՄՆ-ի օգնությունը: Արևմուտքը կփորձի Թուրքիային կրկին վերադարձնել իրենց ծիր»:
Ըստ Չոլաքեանի` ավանդական Սփյուռքում երկկողմանի դիրքորոշում է. Արցախի հարցը ավելի առաջնային է, քան Ցեղասպանության հարցը: