
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արաբական Միացյալ Էմիրությունների Էկոնոմիկայի նախարար և իմ լավ բարեկամ Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրիի հետ ուրախությամբ ամփոփել ենք 2022 թվականին փոխադարձ առևտրի յոթակի աճը և 1 մլրդ դոլարի գերազանցելը, նաև մեր ջանքերի շնորհիվ երկու երկրների ֆինանսական համակարգերի ակտիվ համագործակցությունը, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերը տնտեսության տարբեր ճյուղերում և պլաններ ենք մշակել համագերծակցությունն է՛լ ավելի ընդլայնելու ուղղությամբ»։