Friday, 01 12 2023
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում

ՀՀ տնտեսությունն ավելի դիմակայուն է դարձել արտաքին մարտահրավերների նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը

-Պարոն Քթոյան, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը վստահ է՝ տնտեսությունը 2022-ին ծավալային աճել է, բայց չի զարգացել:  Նա նշել է, որ նորագույն պատմության ընթացքում ամենաբարձր տնտեսության ակտիվության ցուցանիշն ենք ունեցել, բայց տնտեսության վիճակը լավ չէ: Ինչպե՞ս եք Դուք գնահատում:

Նրանք, ովքեր առարկում են, պետք է հստակեցնեն՝ ինչ են հասկանում զարգացում ասելով: Այստեղ տարբեր մոտեցումներ կան: Հիմա կարելի է այնպիսի մոտեցում որդեգրել, ըստ որի որևէ զարգացում չկա, և հակառակը, զարգացման պատկերացում կամ կոնցեպցիա կարող ես ընդունել: Օրինակ՝ կա երկրի զարգացման եկամտային հայեցակարգ, որի շրջանակներում եթե տնտեսությունում հավելյալ եկամուտ է ձևավորվում, ուրեմն այդ տնտեսությունն ավելի զարգացած է դառնում: Գլոբալ առումով եթե հարցը այլ տեսանկյունից նայենք, թե որքանով են երկարաժամկետ այս պրոցեսները և ինչ են տալիս մեր տնտեսությանը, պետք է հասկանանք հետևյալը՝ մենք գտնվում ենք ֆորս-մաժորային իրավիճակում, որից դուրս չենք գալիս 2020-ից այս կողմ. Պատերազմ, համավարակ, հիմա ռուս-ուկրաինական պատերազմ:

Այս բոլորը հսկայական ցնցումներ են, և եթե մեր տնտեսությունը կարողանում է այս ցնցումների միջից դուրս գալ, ավելին՝ կարողանում է աճ արձանագրել, արդեն լավ է: Ո՞վ ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանը պետք է անպայմանորեն շահեր կամ տնտեսական աճ ունենար, և ոչ թե տնտեսական անկում: Այստեղ խոսքը մեր առևտրային գործընկերոջ մասին է, որը պատժամիջոցների տակ է, մեր հայրենակիցներն են էնտեղ աշխատում և կարող է մի իքս պահից խնդիրների բախվեն: Հետևաբար մենք հարցին պետք է բոլորովին այլ տեսանկյունից նայենք: Այն իրավիճակում և այն ռիսկերի և մարտահրավերների պայմաններում, որոնք կան և առաջադրվում են մեր կամքից անկախ, մեր տնտեսությունը կարողանո՞ւմ է ընդհանրապես հաղթահարել, թե ոչ: Փաստն այն է, որ կարողանում է հաղթահարել, կարողանում է հաղթահարել շատ ավելի լավ, քան հաղթահարել է նախորդ ճգնաժամերը, և սա մի կարևոր վկայություն է տնտեսության կենսունակության բարձրացման օգտին: Այսինքն՝ ես չեմ կարող զարգացման տերմիններով խոսել, բայց այն, որ մեր տնտեսությունն ավելի դիմակայուն է դարձել արտաքին մարտահրավերների նկատմամբ, այսօր մենք դա տեսնում ենք:

Ինչ վերաբերում է զարգացմանը, զարգացումը մեկանգամյա պրոցես չէ, այն տևական լուրջ քրտնաջան տասնամյակների աշխատանք  է պահանջում, և մեկ տարվա տնտեսական ցուցանիշների, հաջողված արդյունքների վրա հիմնվելով որոշակի բան չի կարելի ասել: Բոլորն էլ հասկանում են, որ պատերազմը հավերժ չի կարող շարունակվել, և ինչ-որ պահից սկսած այն նպաստավոր գործոնները, որոնք այսօր աճի հիմք են հանդիսանում, կդադարեն էական ազդեցություն ունենալ, բայց մյուս կողմից էլ կնշանակի, որ ֆորս մաժորն ինչ-որ առումով կավարտվի, և մեր տնտեսությունը կմտնի իր համար ավելի նորմալ հունի մեջ: Իսկ նորմալ հունը ենթադրում է այն ներուժային հնարավորությունների օգտագործում, որոնք նախկինում կային: Հիմա եթե մենք հետ գնանք, այո, կարող ենք 2017-ի կամ 2021-ի հետ համեմատել, որը դրական քիչ թե շատ հանգիստ տարի լինելով հանդերձ, տնտեսական ներուժի մասին որոշ պատկերացումներ տալիս է:

-Արտահանումը 2022-ին աճել է  77,7 տոկոսով: Արդյոք աճի այս տեմպն այս տարի կարո՞ղ է պահպանվել:

-Բնականաբար, չի կարող պահպանվել, քանի որ դա նորից պատերազմով է պայմանավորված: Ըստ էության՝ առկա է վերարտահանում. Երրորդ երկրից բերում, արտահանում են Ռուսաստան: Այստեղ ինչ-որ առումով Հայաստանն առևտրային միջնորդի դեր է կատարում: Բնականաբար, Հայաստանն իր օգուտները կարողանում է քաղել, բայց դա Հայաստանի տնտեսության մրցունակության վկայություն չէ: Օրինակ՝ մեքենասարքավորումների արտահանումն ավելացել է 12 անգամ, սա հայաստանյան տնտեսության ներուժի աճի մասին չի խոսում, այլ այն մասին, որ երրորդ երկրներից բերվում է այստեղ, այստեղից արտահանվում ՌԴ: Սա չի կարող պահպանվել, և այստեղ մենք խնդիր ունենք այն առումով, որ արտահանման կառուցվածքը այնքան էլ մրցունակ չէ: Այն ինչ-որ չափով արտացոլում է տնտեսության կառուցվածքը: Բայց արտահանման ոլորտում  դիվերսիֆիկացիան խնդրահարույց է, այսօր ՌԴ-ն ավելի կարևոր երկիր է դառնում արտահանման առումով, քան մի քանի տարի առաջ էր, շատ ավելի կարևոր, քան ԵՄ-ն, և այստեղ որոշակի բալանս պետք է փորձել պահել և աշխատել նաև եվրոպական շուկաների հետ:

Այսինքն՝ այստեղ կառավարության աշխատանքի թերացում կա՞:

Պետք է իրերը կոչել իրենց անուններով, և երբ իրերը կոչում ենք իրենց անուններով, այո, տնտեսությունը ինովացիոն հենքի ուժեղացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով անելիքներ շատ ունի: Բայց դա չի նշանակում, որ պետք է մերժել, հերքել ինչ-որ առումով այն դրական պրոցեսները, որոնք տնտեսության մեջ տեղի են ունենում: Կա դրական տեղաշարժ, կան քայլեր, որոնք կարելի է դիտարկել որպես առաջընթաց, բայց այնուհանդերձ, դրանք բավարար չափով համակարգված չեն և չեն լրացվում այլ ուղղություններով արդյունավետ քայլերով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում