Միրզոյանի Թուրքիա այցը ճիշտ, նուրբ դիվանագիտական ժեստ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը, ավելացնելով, որ դեռևս պայմանավորվածությունների մակարդակում է ամեն ինչ, արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:
Թուրքագետի խոսքով` երկրաշարժը լրացուցիչ խթան հանդիսացավ հայ-թուրքական գործընթացի համար.» Թուրքիան փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ավելի մեծ դերակատարում ստանձնել: Չավուշօղլուն դիվանագիտորեն զանգեզուրյան միջանցքի փոխարեն օգտագործեց այլ արտահայտություն: Ստեղծված իրավիճակում Զանգեզուրի միջանցքի գաղափարը հետ է մղվում»: