
Ֆրանսիան և Չինաստանը մտադիր են համատեղ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին, ինչպես փետրվարի 15-ին հաղորդել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, Փարիզում պայմանավորվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Վան Ին:
Երկու գործիչներն էլ իրենց երկրների հանձնառությունն են հայտնել «միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ խաղաղության հասնելու ընդհանուր նպատակին»: Միաժամանակ, Մակրոնը հույս է հայտնել, որ Պեկինը կկարողանա ազդել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս համաձայնի խաղաղ բանակցություններ սկսել։