Լիբանանում «կոկորդիլոսը» մեծացել է, փողն ազատ անկման մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Կոստան Եաբուջյանը:
Նրա խոսքով` Լիբանանում «կոկորդիլոսը» մեծացել է, դեմն առնել հնարավոր չէ. «Լիբանանյան դրամը անկում է ապրում, չեն բացառվում անկանխատեսելի զարգացումներ»: Վերջինս նշեց նաև, որ Լիբանանում նաև ներքին լարվածություն կա, հայ համայնքի շատ երիտասարդներ ձգտում են հեռանալ երկրից. Լիբանանի հայ համայնքը գոյատևում է, բայց առաջվանը չէ. Լիբանանի հայ երիտասարդությունից ոչ մեկ չի ցանկանում մնալ ու ենթարկվել պետության կաշառակերությանը»: