Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) կարող է հանդես գալ այս տարի երկրում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու նախաձեռնությամբ:
Այս մասին, հայտնում է թուրքական Habertürk-ը:
Ընտրությունների հետաձգումը պայմանավորված կլինի Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակով: