
Եվրահանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որում ներառված են նաև իրանական կազմակերպությունների դեմ պատժամիջոցները։
Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրահանձնաժողովի տեսալսողական ծառայությունների կայքում հրապարակված տեսաուղերձում։
«Այսօր մենք ուժեղացնում ենք ճնշումը պատժամիջոցների տասներորդ փաթեթով»,-հայտարարել է ֆոն դեր Լեյենը: