
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարություններին։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին։ Ուկրաինայի պարագայում դա զորքերով է և բռնությամբ։
Մյուսների դեպքում օգտագործվում է պակաս սուր մարտավարություն։ Սակայն միջազգային իրավունքը պաշտպանում է ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հայեցակարգը։
Եվ հենց այս ամենն է, որ ՌԴ-ն խախտում է Ուկրաինայի, նաև մյուս երկրների դեպքում»։