
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է հայ–ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
«Մեր ուղերձը Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին այն է, որ պետք է նվազեցնել լարվածությունը և վերադառնալ համապարփակ ու տևական խաղաղության ուղուն։
Մենք այդ ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի ջանքեր ենք ներդրել և ԱՄՆ-ն շարունակելու է հետապնդել այդ օրակարգը` աշխատելով անմիջականորեն կողմերի հետ, ինչպես նաև միջազգային կառույցների և հարթակների միջոցով»,– ասել է նա։