Wednesday, 06 12 2023
Ինչու՞ մինչեւ հիմա չեն հրապարակում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անունները
Վրաստանի քաղաքացիները Հայաստանում տուգանվում են պատգամավորը խնդրում է հարցը լուծել
Պադեզդներում չեն սպանվում, եռաբլուրի հողերը չեն սեփականաշնորհվում. Փաշինյանը՝ Քոչարյանին
Տանզանիա հասնող քոչարյանական գույքի ցանկը կարդալիս դատախազը վատացավ. պատգամավոր
Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն
7-րդ դասարանի պատմության դասագրքի ոդիսականը. նախարարը խոստանում է՝ լրամշակումներ կանեն
18:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձյանն ընդառաջ՝ քամին շենքերի, դպրոցների տանիքներ է քանդել, գույքագրվում են նախարար
Հաշմանդամություն ունեցողների համար Հայաստանի շենք-շինությունները հարմարեցված չեն. նախարար
Աջակցությունից կզրկվե՞ն ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները
Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան
Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին

Հայկական պետականության հին «ակոսն» ու նոր աշխարհը

Հայաստանում քաղաքական անհեթեթություններից կամ հասարակական-քաղաքական դիսկուրսի նենգափոխումների հիմնական ալիքներից մեկը սկսում է այնտեղ, որտեղ հայտարարվում է, թե Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Ընդ որում, բերվում է իբրև թե երկաթյա փաստարկը՝ պատերազմով կորցրինք Արցախի մի մասը և Հայաստանը դարձավ վտանգված: Ու թվում է, որ դա անհերքելի է: Անհերքելի է, եթե իրավիճակը գնահատենք քաղաքական ծանծաղությամբ: Հակառակ պարագայում գնահատականը թերևս պետք է լինի այլ՝ պարտությունն ու տարածքային կորուստը Հայաստանի վտանգվածության հետևանք էր, Հայաստանում անվտանգության հարցերի «կաթվածահարության» տարիների քաղաքականության հետևանք: Եվ այդ քաղաքականության խնդիրը սպառազինություն գնելը կամ Արևմուտքի փոխարեն Ռուսաստան ընտրելը չէր, այլ երկրում ռեսուրսների մսխման տրամաբանության վրա կառուցված կառավարող համակարգ ձևավորելը: Ընդ որում, խոսքը նյութական ռեսուրսների մասին չէ միայն, այլ առաջին հերթին գուցե արժեքային, մտածողական, հոգեբանական, աշխարհայացքային: Մոտ երեք տասնամյակ ձևավորվել է համակարգը, որը կենսագործել է ոչ թե հանրային ստեղծարար հատկանիշների հիմքով, այլ «մակաբուծել» է խաղալով «կենդանական բնազդների» վրա: Ու այդ ամենի հետևանքով գահավիժումը սկսել է շատ ավելի վաղ, քան 2018-ը, կամ նույնիսկ 2016-ն ու 2013-ը:

Այո, Արցախն ու Հայաստանը անվտանգության մեկ ճարտարապետական կառուցվածք են, բայց դա որևէ հիմք չէ քաղաքական անհեթեթության, թե Արցախն էր Հայաստանի անվտանգություն պահողը: Պահողը Հայաստանն է, կորցնողն էլ՝ Հայաստանն է եղել և լինելու, եթե՝ Աստված մի արասցե լինի դա Արցախում, Սյունիքում, թե Լոռիում: Հետևաբար, որևէ մարտահրավեր ու սպառնալիք պետք է դիտարկել Հայաստանի ամբողջության մեջ, այլ ոչ թե հայրենասիրական պաթոսով կամ քնարականությամբ գործադրվի քաղաքական նենգափոխության մեխանիզմն ու անվտանգությունը սկսի խեղվել դրա գնահատման իսկ հիմքից: Սա որևէ կապ չունի «Արցախը թողնենք, Հայաստանը պահենք» մտածողության կամ «տրամաբանության» հետ: Դա էլ մյուս ծայրահեղ անհամարժեքությունը կամ քաղաքական ծանծաղությունն է: Բայց, Արցախի անվտանգությունը, Արցախի հայկականությունը սկսում են Հայաստանում, Հայաստանից: Խոսքը «ֆիզիկական» սկսելու մասին չէ: Այսինքն, օրինակ կարող է որևէ քաղաքական պրոցես սկսել նաև Արցախից, ինչպես կարող է սկսել Հայաստանի հանրապետության որևէ մարզից, որևէ սահմանամերձ գյուղից կամ քաղաքից, և այլն: Բայց, օրակարգային առումով ցանկացած պրոցեսի մեկնակետ պետք է լինի Հայաստանն իր անվտանգության ճարտարապետությամբ, Հայաստանն իր «կարկասով», որը թույլ կտա արդեն կառուցել ամբողջ անվտանգության շինությունը, ներառյալ բոլոր այն բաղադրիչները, որտեղ արտահայտվում են Հայաստանի հանրապետության անվտանգությանն ու շահերին առնչվող գործոններ: Որովհետև այդ առումով սահմանը կարող է բոլորովին չավարտվել Արցախով: Եվ այստեղ էլ, խնդիրը բացարձակապես ռազմա-հայրենասիրական ցնորքների դաշտում չէ: Անվտանգությունը ունի բազմաթիվ գործիքներ, ինչպես որ շահերն ու մարտահրավերները, սպառնալիքները ունեն բազմաթիվ երանգներ ու դրսևորումներ:

Հետևաբար, այդ իմաստով, հիբրիդային դարաշրջանում հիբրիդային է դառնում նաև անվտանգության սահման հասկացությունը, որը կարող է լինել առաձգական՝ ի տարբերություն պետական սահմանի: Եվ այստեղ է, որ պետությունն իր գործիքակազմի տարբեր մեխանիզմներով ու միջոցներով կարող է լուծել տարբեր նշանակության անվտանգային հարցեր՝ տարբեր աշխարհագրական ուղղություններում: Եվ հենց դրա համար է նաև կարևոր, որ անվտանգություն հասկացության մեկնակետ ու ելակետ, կենտրոն և առանցք դիտարկվի Հայաստանը: Ի վերջո, այս մտահայեցողական և հայեցակարգային խնդրի գիտակցված, թե ակամա անկեղծ հայրենապաշտական, թե քաղաքական կոնյուկտուրայի մղումներով թելադրված նենգափոխումն է եղել նաև Հայաստանի կառավարման համակարգի խորքային կոռոզիայի և քայքայման պատճառներից մեկը, որ հասցրել է Հայաստանի հանրապետության անվտանգության համակարգի քայքայման և դրա հետևանքով նաև Արցախի ու Հայաստանի կորուստների: Ըստ այդմ, պետք է դուրս բերել հարցը մտահայեցողական և հայեցակարգային այդ ակոսից, պետության ընթացքը որակապես և բովանդակային առումով նոր ճանապարհ դուրս բերելու համար:

Հին «ակոսը» առավել վտանգավոր է լինելու նոր աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում