Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության դեսպան Քրիստինա Յոհաննեսոնի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացումը։
Քննարկվել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվում է, որ Բայրամովը ԵՄ դեսպանին տեղեկացրել է խաղաղության պայմանագրի օրակարգի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։