Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Սամարային մարզային դատարանը 14 հանցագործների դատապարտել է 238 տարվա ընդհանուր ազատազրկաման: Դատապարտվածները մեղադրվում էին Սամարայի գաղութում անկարգություններ կազմակերպելու մեջ:
Այդ անկարգությունները տեղի էին ունեցել 2008թ. սեպտեմբերին, որի ճնշման արդյունքում սպանվել էր 2 բանտարկյալ: Բացի այդ, վիրավորվել էին 25 բանտարկյալ և 3 իրավապահ:
Ըստ Коммерсант-ի՝ բանտային ապստամբության պատճառ էին հանդիսացել ամբաստանյալներ ոմն Կուլագինը, Ակբարշո Կուչակշոևը և Քայիմ Դաշաևը, ովքեր պահանջել են նվազեցնել իրենց ազատազրկման ժամկետը, ինչպես նաև բարելավել պայմանները: