Մեր քաղաքական, դիվանագիտական միտքը նոր հնարավորությունների մեջ է մտնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:
Հակոբ Մովսեսը կարծում է, որ մինչև այսօր նմանատիպ հայ-թուրքական հարաբերություններ չեն եղել. «Այսօր մեր պետությունը որդեգրել է հարևանների հետ գրագետ, հավասարը հավասարի հետ հարաբերվելու քաղաքականություն: Մեր քաղաքական, դիվանագիտական մտքի առջև նոր հնարավորություններ են բացվում: Կույր պետք է լինել ու չտեսնել, թե ինչ վիթխարի նշանակություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները: Հայաստանն այսօր առաջին անգամ ինքնուրույն քայլ է անում, որևէ մեկի դուդուկի տակ չի պարում»: