Sunday, 21 07 2024
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը
Փրկարարներն ապամոնտաժել են ապակու վնասված հատվածը
Մեր տարածաշրջանը դառնում է խիստ միայնակ. այլևս չկա արտաքին ուժ՝ ունակ ուղղորդելու այն
«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»
Քաղաքական իմպոտենցիա է դրսևորում իշխանությունը. մեզ խաբել են
Պետք է հետեւել Ալիեւի օրինակին
Դեսպանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին
16:30
Ուկրաինայի բնակչությունը 2100թ. կարող է հասնել 15 մլն-ի

Վոլոդինը, Լավրովը միայն հայտարարում են, բայց ի՞նչ կոնկրետ բան կարող եք դուք առաջարկել. Տարասով

Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշելը նոր խնդիրներ կստեղծի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը: «Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այդ կառույցը ինչ-որ հարցերի մեջ ներքաշելը` պետք է պատասխանել հետևյալ հարցին. իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի մասնակցությամբ որևէ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է: Նման օրինակ չկա,- ասել է Վոլոդինը` հիշեցնելով Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները:- Ինչպես հիմա պարզվեց, ամբողջ աշխարհին հիմարի տեղ էին դնում, խաբում էին, ստում, իսկ իրենք պատերազմի էին պատրաստվում»: «Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանը, պետք է 10 անգամ մտածել և ծանրութեթև անել` ինչպես այն կարող է ավարտվել` նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակով: Նա, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն զերծ մնա այդ քվազիխորհրդարաններից` ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլև հստակ հասկանա, որ նրանց ներքաշումը կսրի իրավիճակը և նորանոր խնդիրներ կստեղծի»,- ասել է Վոլոդինը:

Ռուաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ հայերը փորձում են ստեղծված իրավիճակում առավելագույնը քաղել.«Նրանք չեն գնում ադրբեջանական սցենարով, նաև որոշակիորեն հեռվանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Նրանք հիմա փորձում են ներգրավել արևմուտքին և հայերին հաջողվեց անգամ Ալիևին ևս  բերել այդ հարթակ։ Խաղացին՝ բլիարդ, նարդի, հետո Ալիևը դուրս եկավ այդ խաղից։ Հիմա մի իրավիճակ է, երբ չկան բանակցություններ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների միջև՝ չնայած Ռուսաստանը նախաձեռնող հանդես եկավ՝ նրանց նորից Մոսկվա հանդիպման հրավիրելով։ Այսինքն՝ հայերը հաղթում են այս իրավիճակում ժամանակավոր և  առայժմ դա նրանց հաջողվում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովը հավելեց. «Հաշվի առնելով Բաքու-Եվրոպա հարաբերությունները՝ հատկապես էներգակիրների համագործակցության կոնտեքստում, պետք է նկատի ունենալ, որ ԵՄ դիտորդները սահմանափակ գնահատական կտան հայ-ադրբեջանական գոտում Ադրբեջանի գործողություններին։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ եվրոպական ուղղությամբ առաջին փուլում Ալիևը Փաշինյանին պարտվել է:Սակայն հետագայում կարող են այլ սցենարներ լինել, օրինակ, ռազմական առճակատում հարավում, որին Ռուսաստանն ուզի, թե չուզի պետք է մասնակցի»։

Մեր զրուցակիցը համարում է, որ եթե Ադրբեջանը գնա ավելի կոշտ ռազմական բախումների՝ միանշանակ կարժանանա եվրոպացիների դիմակայությանը, ինչն Ալիևի համար ցանկալի չէ.«Լավրովը, Վոլոդինը հիմա հայտարարություններ են անում, բայց ի՞նչ կոնկրետ բան կարող եք դուք հիմա առաջարկել։ Բոլորը կոնկրետ առաջարկների են սպասում, որովհետև հայտարարություններով հեռուն չես գնա։ Եվրոպացիները դիտորդներ են ուղարկում, իսկ հայկական կողմը չի ընդունում ՀԱՊԿ դիտորդներին։ Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ բան թերի է արվել ու պետք է վերացնել այդ թերությունները։ Միանշանակ Բաքու-Երևան-Մոսկվա եռանկյունու կողմերից  մեկը վրիպել է իր հաշվարկներում և հիմա պետք է իրավիճակը հարթել։ Սա  միջանկյալ որոշում է , որը հղի է ռազմական կոնֆլիկտի վտանգով։ Պետք է հաշվի առնել նաև, որ այսօր այն ինչ տեղի է ունենում Մերձավոր արևելքում՝ օրինակ թուրքական երկրաշարժը զսպող գործոններ են և Ադրբեջանը հիմա հազիվ  թե գնա ռազմական բախման»։

Ստանիսլավ Տարասովը նշեց՝ 60 օրից ավել Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ են ստանում դրա դիմաց.«Իրենք կարող են ևս մեկ տարի կանգնել այնտեղ, բայց ի՞նչ կստանան։ Սա բեմադրված ներկայացում է, որն, ըստ հաշվարկների որոշակի արձագանքներ պետք է ստանար Մոսկվայից ու Եվրոպայից։ Հայաստանը ստացավ արձագանք Եվրոպայից, մինչդեռ Մոսկվան շատ անհաջող ձևով է ստատուս-քվոն պահպանում, որովհետև մենք հիմա ուկրաինական ճակատում ենք մեր հարցերը լուծում ու մեզ պետք է կայունություն պահպանել այս տարածաշրջանում։ Ի դեպ՝ վրացիների հետ ստացվում է։ Այս իրավիճակը պարադոքսն այն է, որ Հրվ. Կովկասի երեք  պետություններից ամենանորմալ երկխոսությունը, ամենակոնստրուկտիվ հարաբերություններն այժմ Թբիլիսիի հետ են»։

Մեր հաշվով ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն խնդրեց, մերժվեց, իսկ հիմա Մոսկվան ջղաձգվում է, որ Երևանը այլ տեղերում փորձեց օգնություն հայթայթել իր համար, դիտարկմանն ի պատասխան, մեր զրուցակիցն արձագանքեց.«Սպեկուլյատիվ  մեկնաբանություն է, որովհետև հարցն այն է, որ ՀԱՊԿ-ը միջամտում է ագրեսիայի ակտի պարագայում։Պետք էր սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա անել, որովհետև Ադրբեջանն այդ տարածքն իրենն է համարում, Հայաստանը՝ իրենը։ Այդ  խնդիրը պետք էր լուծել ռուս խաղաղապահների միջոցով՝ հստակեցնելով նրանց  կարգավիճակը պատասխանատվության գոտում։ Վիճելի տարածքներում պետք է հայտնվեին ռուս խաղաղապահները, որոնք ժամանակավոր կմնային՝ մինչև կողմերը պայմանավորվեցին»։

Այսինքն՝ ի տարբերություն ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի, ԵՄ-ն ճանաչում է  Հայաստանի սահմանները։ Այս դիտարկմանն ի պատասխան, քաղաքագետն ասաց.«Եվրոպան կանգնում է այն սահմաններում, որն իրեն ցույց են տալիս հայերը։Մենք չենք կարող ճանաչել այդ սահմանները, որովհետև մենք նոյեմբերի 9-ի հայտարարության միջնորդ ենք։ Մենք պարտականություն ունենք սահմանների դելիմիտացիային մասնակցելու առումով»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում