Իրավական կազուս է, որը չգիտես ինչպես փաթաթվեց Արցախի գլխին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքով` ցանկացած իրավիճակում Արցախի նախագահը միակ պատասխանատուն է. «Մարդիկ լիազորություններ ունեն, պատասխանատվություն` ոչ: Արայիկ Հարությունյանը պատասխանատվության վերաբաշխում չի կարող անել, սահմանադրությունը դրա հնարավորությունը չի տալիս: Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Արցախը զրկվելու է պետական համակարգի վերջին փշրանքներից: Արցախում իշխանական վակուում չառաջանալու քայլ է արվում, բայց գործ ունենք իրավական կազուսի հետ»: