Բրյուսելում ավարտվել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով «Ռամշտայնի ֆորմատ»-ի՝ ՆԱՏՕ-դաշնակիցներ կոնտակտային խմբի նիստը։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Ես շնորհակալ եմ Ռամշտեյնի հանդիպման բոլոր մասնակից երկրներին և Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Ուկրաինային աջակցելու համար։ Վաղվա աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է։ Մենք ամենաշատ ժամանակը կծախսենք տանկերի քննարկման վրա։ Կեցցե Ուկրաինան»,- գրել է Ռեզնիկովը։