Thursday, 12 09 2024
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի ձեռնարկությունների և քաղաքացիների դեմ

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ Է սահմանում Իրանի քաղաքացիների և ձեռնարկությունների դեմ։

Այս մասին հաղորդում է Նոր Զելանդիայի արտգործնախարար Նանաիյա Մահութայի հայտարարությունը, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում: Ըստ հայտարարության՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն քաղաքացիների և կազմակերպությունների, որոնք, Վելինգթոնի կարծիքով, մասնակից են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումներին:

Պատժամիջոցները կտարածվեն նաև անցյալ տարվա աշնանն Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշման պատասխանատուների վրա։ «Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու Ռուսաստանին մատակարարումը սպառնում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանի պատերազմի մեքենայի վրա ճնշում գործադրելու համար մենք պատժամիջոցներ ենք կիրառում Իրանի ութ քաղաքացիների և ձեռնարկությունների նկատմամբ:

Նրանց ակտիվները կսառեցվեն, կկիրառվեն ճանապարհորդության արգելքներ և կսահմանափակվի Նոր Զելանդիայում որևէ մեկի հետ առևտրային գործունեության հնարավորությունը», – նշել է Մահութան։ Նախարարը պարզաբանել է, որ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել են զենքի մշակման ու արտադրության հետ կապված ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մոհամմադ Ալավին։

Բացի դրանից, Մահութան հայտնել է, որ Նոր Զելանդիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր «պատասխանատու են մարդու իրավունքների այն խախտումների համար, որոնք կապված են Մահսա Ամինիի մահից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ճնշման, ինչպես նաև դրանց հետ կապված մահապատիժների հետ»։ «Մենք ընդլայնել ենք պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը՝ այնտեղ ներառելով Իրանի արդարադատության համակարգի և բարքերի ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների»,- հայտնել Է ԱԳՆ ղեկավարը։

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ակտիվների սառեցում Նոր Զելանդիայում, երկրի տարածք մուտքի և դրա տարածքով տարանցման սահմանափակում, ինչպես նաև Նոր Զելանդիայի քաղաքացիների կամ ընկերությունների համար ցանկում ներառված ձեռնարկությունների և անձանց հետ գործարար կապեր հաստատելու արգելք:

Ներկայում Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի 44 քաղաքացիների (յոթի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադրության և 37-ի դեմ՝ Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման առնչությամբ) և հինգ ձեռնարկությունների նկատմամբ (Ռուսաստանին, ենթադրաբար, ԱԹՍ-ների մատակարարումների պատճառով):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում