Լավագույն նիշը, որ հայ-թուրքական հարաբերություններում կարող է լինել` դա հույն-թուրքական հարաբերությունների մակարդակն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի` Թուրքիա այցին:
Քաղաքագետի խոսքով` պահը օգտագործելը ճիշտ է, եթե նպատակները ադեկվատ են Անդրադառնալով փետրվարի 20-ից ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, քաղաքագետը նշեց. «Եթե չլիներ ԵՄ առաքելության տեղակայումը, գարնանը կլիներ պատերազմ, գուցե լայնամասշտաբ: ԵՄ առաքելության տեղակայումը փոխեց Բաքվի պլանները»: