Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Չինաստանն անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ. Պեկինում տեղի է ունեցել Ռայիսի-Ծինփին հանդիպումը

Պեկին կատարած իր առաջին պետական այցի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Երկու ղեկավարները համաձայնության են եկել Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությունը խորացնելու շուրջ: Այս մասին հաղորդում է Global Times պարբերականին:

«Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանը անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ, առաջ կտանի Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության նոր զարգացումը», – նշել է Ծինփինը՝ շեշտելով, որ Չինաստանը միշտ Իրանի հետ հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական տեսանկյունից:

Բացի այդ, Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը սատարում է Իրանին իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը պահպանելու հարցում և աջակցում է Թեհրանի պայքարը միակողմանիության, հեգեմոնիայի և արտաքին ուժերի դեմ, որոնք միջամտում են Իրանի ներքին գործերին և խաթարում այդ երկրի կայունությունը:

Ռայիսին իր հերթին շեշտել է, որ Իրանի և Չինաստանի բարեկամությունը ժամանակի հետ էլ ավելի է ամրապնդվում, և երկու երկրների համապարփակ ռազմավարական համագործակցության վրա չեն ազդի միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունները:

Հանդիպումից հետո երկու ղեկավարները ներկա են գտնվել երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրմանը գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության, բնապահպանության, առողջապահության, աղետի հետևանքների վերացման, մշակույթի և սպորտի բնագավառներում:

Ըստ Xinhua պարբերականի՝ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է նաև կողմերի համատեղ հայտարարություն:

Իրանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են նաև Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը և մի շարք նախարարներ:

Չինաստանը և Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերություն էին հաստատել 2016 թ.-ին Սի Ծինփինի՝ Իրան այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում