Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Նրանք մարտի 5-9-ը Բեռլինում կմասնակցեն «ITB Internationale Tourismus-Börse Berlin 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից։