Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:
Միրզոյանի խոսքով` Միրզոյանի այցը Թուրքիա աննախադեպ է և կարող է պատմական իրադարձություն դառնալ. «Սա հայ-թուրքական նոր գործընթացի սկիզբ է: Գործընթացը Հայաստանին շունչ քաշելու հնարավորություն կտա»: