Հայ-թուրքական հարաբերություններում դրական հեռանկար չեմ տեսնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արխիվագետ, ակտիվիստ Գայուշ Չալըքման Կավրիլովը:
Կավրիլովը ՀՀ վարչապետ Փաշինյանի ցավակցությունը Թուրքիային ճիշտ քայլ է համարում․ «Շատ ճիշտ քայլ էր, օգնությունը ևս դրական ժեստ էր, չպետք է իրենց նմանվենք: Հումանիտար օգնությունը չի նշանակում ներել, մոռանալ»:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա Կավրիլովը կարծում է, որ ընտրությունները կհետաձգվեն․«Էրդողանը չորս ոտքի վրա կանգնելու բացառիկ ունակություն ունի․ այս աղետը կօգնի նրան»: