Պետք է տարանջատել` Հայաստանը օգնեց թուրք ժողովրդին, ոչ թե Թուրքիայի իշխանություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակի անդամ Գևորգ Հալեպյանը:
Հալեպյանի խոսքով` Հայաստանի կողմից թուրք ժողովրդին օգնելը ճիշտ քայլ էր. «Հայաստանն իր մարդասիրական քայլով աշխարհին ցույց տվեց իր քաղաքակրթական ու արժեհամակարգային բնույթը»: Հալեպյանը կարծում է նաև, որ Թուրքիայի երկրաշարժը որևէ ձևով չի նպատսի Լաչինի միջանցքի բացմանը. այստեղ այլ խաղ է: