Վոլոդինի հայտարարությունը ցույց է տալիս, որ Մոսկվան ջղաձգված է եվ Հայաստանին դավաճան է համարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլլ Կրիվոշեեվը:
Կրիվոշեեվը հարցադրում է անում` ի՞նչ դավաճանության մասին է խոսքը, երբ Երևանն ամեն կերպ փորձեց օգնություն ստանալ ՀԱՊԿ գործընկերներից, բայց այդպես էլ չստացավ. «Մոսկվայի նպատակն է՝ համոզել Երևանին, որ արևմուտքն իրեն խաբում է: Մոսկվան Երևանին ասում է՝«մենք մերոնցով» կպայմանավորվենք, արևմուտքը խաբում է ձեզ: Պայքար է գնում՝ ում հովանու ներքո խաղաղության պայմանագիր կստորագրվի: Մոսկվան ուզում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցն էլ ինքը լուծի, որ հանկարծ ԵՄ-ն այդտեղ չհաջողի: Մոսկվան չի ուզում, որ «իր տարածքներում» որևէ մեկը միջնորդություն անի. դա իր համար վտանգավոր թրենդ է»: