Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կփոխվի, այն կդառնա զուսպ ու կառավարելի Արևմուտքի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիայի կախվածությունը արևմուտքից կմեծանա. «Թուրքիան Արևմուտքի համար այսուհետ կդառնա կանխատեսելի: Թուրքիայի` ՌԴ-ի հետ կապված մեծ ծրագրերը կհետաձգվեն: Ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը կնվազի: Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը ավելի քաղաքակիրթ արտաքին քաղաքականություն կորդեգրի, բայց Ադրբեջանը ամեն պահի կարող է այնպիսի սադրանքների դիմել, որը դուրս է տրամաբանությունից:Պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի կողմից ամեն տեսակ սադրանքների»: