
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 13-ին, ժամը 18։41-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գետափ գյուղի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկի թոնրատանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է թոնրատան տանիքը՝ մոտ 20 քմ։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ծովային ական, որը ափ է նետել ջուրը: Ականատեսները լսել են պայթյունի ձայնը»,-հաղորդում է լրատվականը:
Ըստ հեռուստաընկերություն տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: