Չենք կարող նմանվել այն թուրքերին, որոնք վատ դրսևորեցին իրենց 1915-ին ու 2020-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով` մեր նպատակը հզոր պետություն դառնալն է, ոչ թե հավերժ թշնամանքը մի ամբողջ ժողովրդի հետ. «Մենք թուրք ժողովրդի հետ քննարկման հիմքեր պետք է ստեղծենք: Թուրքիայում մեծ լարում տեղի կունենա. Էրդողանին բարդ ժամանակներ են սպասվում:Մեզ համար շահեկան կլինի, որ Թուրքիայում ժողովրդավարական պրոցեսով ընտրություններ լինեն»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Խուրշուդյանը նկատեց. «Ռուսաստանը հասկացել է` իշխանության ձեռքերը ոլորելով հարց չեն լուծի, ժողովուրդ գոյություն ունի:Այն ինչ չստացվեց Ուկրաինայում, Ռուսաստանը կփորձի իրագործել Հայաստանի դեմ»: