
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր Ադրբեջանի իր պաշտոնակից Զագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը եվրոպական կառույցների, մասնավորապես Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավման փորձերի մասին:
«Ելնենք նրանից, որ կա որոշում, որն ընդունվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։ Առաջնորդվելու ենք դրանով և անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,-Վոլոդինի խոսքերն է մեջբերում պետդումայի պաշտոնական կայքը։
Ըստ դումայի խոսնակի՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հարցի լուծման մեջ «կսրի իրավիճակը, նորանոր խնդիրներ կստեղծի, և եթե դա անում են, պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»։