Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել օպերլիազորների և փաստաբանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ու Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, պարզաբանման մեջ նշվում է. «Փետրվարի 10-ին մի խումբ փաստաբաններ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն են տարածել, որ փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանն իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ, խոչընդոտել է փաստաբանների մասնագիտական գործունեությանը, հայհոյել փաստաբաններին և մի խումբ օպերլիազորների հետ ծեծի ենթարկել նրանց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի բոլոր հանգամանքները վերջնականապես կպարզվեն նախաքննության արդյունքներով։

Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննությամբ հայտնի դարձած տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։ Զբոսայգում նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել, սակայն երիտասարդները դրսևորել են անպարկեշտ վարքագիծ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, հրել են օպերլիազորներին, ապա ծեծի ենթարկել նրանց ու գործընկերներին օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 5 երիտասարդ ձերբակալվել է։

Փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են երկու փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։ Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի և բաժնի այլ ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։ Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։

Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում։ Ուստի անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։

Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ անթույլատրելի է իրավիճակային եզակի դեպքերը և դրանց վերաբերյալ գնահատողական մեկնաբանությունները տարածել և մեկնաբանել համակարգային համատեքստում՝ բնութագրելով ողջ համակարգում առկա իրավիճակը, քանի որ ոստիկանները և փաստաբաններն աշխատել և աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ հանուն քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության։ Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում համատեղ աշխատանքի արդյունավետության վրա։

Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում