Tuesday, 03 10 2023
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում
ՀԱՊԿ երկրներից Հռոմի ստատուտը վավերացրել է Տաջիկստանը. Եղիշե Կիրակոսյան
Արծվիկ Մինասյանն այժմ Հռոմի ստատուտի քննարկումը հակասահմանադրական է համարում. Եղիշե Կիրակոսյանը հակադարձում է
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին
ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել. իրանագետը խոսել է զարգացումների մասին
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ
Զսպե՛ք էմոցիաները, հանգստացե՛ք, տիկին․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային

Վրաստանը դրա համար գին վճարեց. Հայաստանը չի կարող Պենտագոնից նույնատիպ ակնկալիք ունենալ՝ թեպետ դա մեզ խիստ անհրաժեշտ է

Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնության ստացման գործընթացը: Այս  մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փետրվարի 9-ին Վրաստանի իր պաշտոնակից Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք հաստատել ենք Վրաստանին ռիսկերի գնահատմամբ օգնության տրամադրման ժամանակացույցը, այնպես որ Վրաստանը կկարողանա կենսականորեն անհրաժեշտ ռազմական միջոցներ խնդրել և ձեռք բերել ավելի պարզեցված կարգով: Այս որոշումն արտացոլում է այն կարևորությունը, որը մենք տալիս ենք պաշտպանության բնագավառում մեր երկկողմ հարաբերություններին և մեր գործընկերությանը», – Օսթինի խոսքերն է մեջբերում Պենտագոնի մամուլի ծառայությունը: Հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ծանուցել Է Վրաստանին 33 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկելու իր մտադրության մասին։

Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ վերջին ժամանակներս «Վրաստանը խորացրել է իր կապերն Արևմուտքի հետ և պահպանել եվրատլանտյան ինտեգրման՝ իր ուղին»։ «Եվ այս ընթացքում Վրաստանն զգալի ներդրում է ունեցել գլոբալ անվտանգության բնագավառում», – ասել է նա։ Օսթինը հիշեցրել է, որ Վրաստանի ռազմական ստորաբաժանումները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողքին ծառայել են Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում: Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Վրաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործում:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թ. հոկտեմբերին Օսթինը և Բուրչուլաձեն հանդիպել են Վրաստանում, որտեղ ԱՄՆ նախարարը հայտարարել Է Վրաստանի պաշտպանության և զսպման ամրապնդման նախաձեռնության մասին։ «Սա նոր երկկողմ ծրագիր է՝ ուղղված Վրաստանի զինված ուժերում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում կարևոր բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև դրանց տարածքային պաշտպանության կարողությունների և դիմակայունության մեծացմանը», – ասել է Պենտագոնի ղեկավարը։ Բուրչուլաձեն իր հերթին հայտնել է, որ Վրաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որը կարևոր է Վրաստանի պաշտպանության և խաղաղ ու կայուն զարգացման համար:

Փետրվարի 6-ին Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից, Իսպանիայից և Շվեդիայից Javelin հակատանկային հրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի, ինչպես նաև այլ զրահահար զենքի գնման շուրջ։ Վրաստանի Հանրապետության ղեկավարությունը նախատեսում է նաև գնել փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրներ և շարժական զենիթահրթիռային  համալիրներ:

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը համարում է, որ միանշանակ այսպիսի համագործակցություն պետք է նաև Հայաստանին, սակայն մեր պարագայում կան որոշակի սահմանափակումներ.«Կարո՞ղ է լինել, թե՞ ոչ, տեսականորեն ոչինչ բացառել հնարավոր չէ։  Խնդիրն այն է, որ հաշվի առնելով հայ-ռուսական՝ այդ թվում նաև ռազմական բավականին սերտ համագործակցությունը, Պենտագոնը  կզգուշանա մեզ տալ զենք՝ հաշվի առնելով և՛   լարված հարաբերությունները և՛ այն հանգամանքը, որ այդ զենքը կարող է հայտնվել ռուսական ուսումնասիրության կենտրոնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ սա մեծապես նաև քաղաքական հարց է.«Այսինքն՝ կախված է երկրի արտաքին քաղաքական վեկտորից։ Հիմա Վրաստանն ընդգծված արևմտյան ուղղություն բռնեց, թեպետ մի քիչ փոձում է մեղմել դա, մեծ հաշվով՝ էլի արևմտյան է։ Իսկ մենք ընդգծված ռուսական ուղղություն ունեինք, հիմա  փորձում ենք դա մեղմել։ Հետագայում հնարավոր է, բայց վստահ  պնդել չենք կարող»,-ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ Վրաստանը դրա համար իր գինը վճարեց.«Եվ այդ գինը Ռուսաստանի հետ ծանր պատերազմն ու փաստացի կորցրած տարածքներն էին»։

Դիտարկմանը, թե մենք էլ ենք որոշակի գին վճարել, Հակոբյանն արձագանքեց.«Այո՛, մենք էլ ենք  գին վճարել։ Զուտ իրավաբանորեն՝ ոչ Վրաստանի չափ, որովհետև Արցախի Հանրապետության տարածքը դրա մեջ չեմ հաշվում։ Գիտեք՝ մեկը կարող է վճարի՝ ստացվի, մյուսը վճարի՝ չստացվի։ Նաև եկեք չմոռանանք, որ Հայաստանն այս պահին գոյաբանական խնդիրներ է լուծում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սեղմված, այն դեպքում, երբ Վրաստանը նման խնդիր չունի և կարող է իրեն թույլ տալ շռայլություն Ռուսաստանի հետ լինել ավելի պահանջկոտ։ Իսկ մեզ համար դա կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ։ Սա շատ բարդ, արտաքին քաղաքականությանն առնչվող հարց է, որի մասն էլ այս զենքի խնդիրն է»։

Մհեր Հակոբյանը նաև գտնում է, որ Հայաստանը պետք է արևմուտքի հետ խորացնի իր համագործակցությունը ռազմական ոլորտում, իսկ Վրաստանից մեծ ակնկալիքներ այս կոնտեքստում ունենալ պետք չէ. «Հետևողականորեն  այդ տեսակետն առաջ եմ տարել իմ հանրային խոսքում, բայց միևնույն ժամանակ նաև պետք է մեր անվտանգության մասին չմոռանանք։ Վրաստանը մեր ռեգիոնալ գործընկերն է, բայց մեծ հաշվով, Վրաստանի ռեսուրսներն էլ այնպիսին չեն, որ մեզ այնպիսի օգնություն ցույց տա, որ մեր պարագայում  էական որակ  կտա։ Երկու թույլ պետություններ ենք՝ հսկաների աշխարհում ու փորձում ենք իրար օգնել, ինչքան որ հնարավոր է՝ հաճախ ունենալով նաև շահերի տարբերություններ։ Բայց էական օգնություն ակնկալել, որը մեր վիճակը կփոխի՝ կարծում եմ, որ չի ստացվի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում