
Փրկարարները երկրաշարժից ավելի քան 160 ժամ անց Թուրքիայում փլատակների տակից մարդ են փրկել:
Քաղաքացուն հաջողվել է դուրս բերել ռուսական թիմի աշխատանքների վայրում Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ԱԻՆ փրկարարների համատեղ ջանքերով․ հայտնում են ՌԴ ԱԻՆ–ից։ Փրկվածը տղամարդ է․ 62-ամյա Նազիֆե Յըլմազը դուրս է բերվել Նուրդաղի շրջանում փլուզված շենքի փլատակների տակից։