Wednesday, 06 12 2023
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին
Ինչու՞ Ձեզ հետ բնակվողները հայտարարագիր չեն ներկայացրել. պատգամավորը՝ ԿԿՀ-ի ղեկավարին

Կոռուպցիոն ռիսկերի համակարգային խորքը

Սա սկզբունքային հարց է, պետք է գնանք մինչև վերջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում անցկացված Հակակոռուպցիոն խորհրդի նիստի ընթացքում: Դրան մասնակցել են պետական պաշտոնյաներ, քաղաքացիական կառույցների ներկայացուցիչներ: Թեման հրատապ է դարձրել 2022 թվականին Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի համաթվի նվազումը: Նվազումն իհարկե երեք կետով է, սակայն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում և 2018-ից հետո հնչող հայտարարությունները, անգամ շոշափելի առաջընթացի բացակայությունը Հայաստանում պետք է լինի մտահոգիչ, ուր մնաց երեք կետով նահանջը: Ի վերջո, հարկ է արձանագրել, որ 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական իշխանության «գաղափարական» առանցքը ըստ էության հենց կոռուպցիայի դեմ պայքարն է, այսպես ասած հակակոռուպցիականությունը, առավել ևս, երբ իշխանությունը հայտարարել է «իզմերի» բացակայության մասին: Եվ հիմա, փաստորեն, տեղի է ունենում նաև նահանջ գլխավոր «գաղափարական» առանցքից, այսինքն նաև «հակակոռուպցիոնիզմի» բացակայության տանող միտում: Ծայրահեղացնել անշուշտ պետք չէ, սակայն հարցը բոլորովին այլ հարթության վրա է, որովհետև որպես կանոն ծայրահեղությունները ձևավորվում են ժամանակի ընթացքում, երբ խնդիրները և իրերը ժամանակի ընթացքում չեն կոչվում իրենց անունով: Իսկ այստեղ կա առանցքային մի հանգամանք, որի մասին հարկ է խոսել:

Հայաստանում քաղաքական ռեֆորմացիայի բացակայությունը ըստ էության պահպանում է դեռևս նախկին կառավարող համակարգի ժամանակ ձևավորված՝ իշխանության բանաձևի առանցքային «մոդուլը», որն է՝ կապիտալի և իշխանության «համադրելի» գոյություն: Այլ կերպ ասած, քաղաքական իշխանության դիրքերի ամրությունը էապես պայմանավորվում է առկա քաղաքական խնդիրներին համարժեք և համադրելի կապիտալի առկայությամբ: Երբ այն չկա, առաջանում են քաղաքական անկանխատեսելիության ռիսկեր: Դրա լուծումը քաղաքական համակարգի ռեֆորմացիան է, որը սակայն իր հերթին պահանջում է նաև կառուպցիայի դեմ պայքար: Սակայն, այստեղ էլ ահա ի հայտ է գալիս իշխանոթյան շարունակվող «բանաձևի» հանգամանքը: Իսկ դրա շրջանակում, ներկայիս իշխանությունը պետք է ձևավորի իր կապիտալի կայուն բազան, հատկապես նկատի ունենալով այն, որ կապիտալի ահռելի բազայի վրա է հիմնված ընդդիմությունը՝ նախկին իշխանությունը: Այս հարաբերակցությունն ինքնին պահպանում է քաղաքական մոտիվացիաներ, որոնք իրենց հերթին բարձր են պահում կոռուպցիոն ռիսկը: Տեղի է ունենում երկփեղկում: Մի կողմից կոռուպցիայի դեմ պայքարը ըստ էության ներկայիս քաղաքական իշխանության «նույնականացման քարտի» գործնականում միակ չափանիշն է, մյուս կողմից տնտեսա-քաղաքական համակարգային իրողություններն այնպիսին են, որ բարձր է մնում քաղաքական իշխանության և կապիտալի համադրելիության «օբյեկտիվ» պահանջվածությունը, առնվազն այնքան, որքան է այսպես ասած առաջատար ընդդիմության ու կապիտալի համադրվածության աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում