Friday, 01 12 2023
Դոնի Ռոստովի խոշորագույն շուկայում հրդեհ է բռնկվել
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան

Չենք հասել այն հանգրվանին, որ կանայք պարտադիր զինծառայության անցնեն․ պետք է սահմանափակվել կամավորության սկզբունքով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին նշեց, որ այս նախագծով հնարավորություն են տալիս, որ կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության: Նրա խոսքով՝ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն, քանի որ նոր էջ է, և պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին նշեց, որ այս նախագծով հնարավորություն են տալիս, որ կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության: Նրա խոսքով՝ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն, քանի որ նոր էջ է, և պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսել։

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կանանց ներգրավումը Զինված ուժերում նոր չէ, Զինված ուժերում կանայք շատ վաղուցվանից են ծառայում:

«Բանակում կանանց ներկայությունը ես շատ եմ կարևորում, որովհետև ոչ միայն դա ազդում է կարգուկանոնի վրա, բարձրացնում է մարտունակությունյը, այլ նաև որոշակիորեն ազդում է բարոյահոգեբանական վիճակի վրա: Ընդհանրապես, կամավորության սկզբունքով կանանց ներգրավումը բանակ այս ձևաչափով ևս շատ գնահատելի է: Միաժամանակ պետք է ասեմ, որ բանակում կանանց ներգրավման վերաբերյալ նոր ռաջարկություններ են գալիս ու սա նոր բան չէ մեր բանակում»,-ասաց փորձագետը:

Նա նշեց, որ այսօր էլ բանակում ունենք կին հրամանատարներ, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակից կին հրամանատարներ, շարքայիններ և այլն:

«Այնպես որ այս մոտեցումը, որ հիմա ներկայացվում է որոշման տեսքով, պարզապես կանանց ներկայությունը բանակում ավելի բարելավելու նպատակ ունի»,-հավելեց նա:

Արդյոք կա՞ կանանց պարտադիր ծառայության անհրաժեշտություն՝ Հովհաննիսյանը նշեց, որ ելնելով մեր մենթալիտետից՝ կանանց պարտադիր զինծառայությունը շատ դժվար ու բարդ է լինելու․«Ես ինքս դրան դեմ ենք, մենք չենք հասել այն հանգրվանին, որ կարող ենք միանշանակ ընդունել կանանց պարտադիր զինծառայությունը: Առայժմ պետք է սահմանափակվենք կամավորության սկզբունքով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակում կանանց վճարման գումարի չափին, փորձագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է խտրականություն դրվի կանանց ու տղամարդկանց միջև: Դա խոսելու է այն մասին, որ գենդերային խտրականություն է կիրառվում: Ընդհանրապես մենք պետք է մտածենք զինծառայողների սոցիալական փաթեթների ու վճարների մասին ու այլևս մեր բառապաշարից հանենք այդ համատեքստում կին կամ տղամարդ հասկացողությունները: Մենք շատ ենք սիրում համեմատվել Իսրայելի հետ, Իսրայելը շատ հարցերում ու շատ վաղուց մեզնից առաջ է, և մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Իսրայելում, օրինակ, կա ռազմարդյունաբերություն, որի հետ մենք համեմատվել չենք կարող: Ուստի չպետք է համեմատվենք որևէ երկրի հետ ու ըստ դրա կառուցենք մեր զինված ուժերը: Տվյալ դեպքում մենք պետք է մեր մենթալիտետին ականջալուր լինենք, և դրանով առաջնորդվենք»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում