Friday, 01 12 2023
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
21:50
Հունաստանը կշարունակի պահանջել վերադարձնել Պարթենոնի քանդակները

Ռուսաստանին պետք է Հայաստան, որն իրենց բռի մեջ է. Խովաևի այցը պրոցեսից դուրս չմնալու փորձ է

Փետրվարի 9-ից մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցը Հայաստանի Հանրապետություն։

Ռուս դիվանագետը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին, Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը.«Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Միրզոյանն ու Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ նույնաբովանդակ հարղոդագրություն է հրապարակել նաև Հայաստանի Անվտանգության խորհուրդը։

Ինչու՞ Ռուսաստանը Լաչինի միջանցքի փակումից երկու ամիս անց միայն որոշեց ակտիվություն ցուցաբերել, հատկապես այն ֆոնին, երբ հայ-ադրբեջանական սահման են գալիս Եվրամիությնա դիտորդները։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձեր է անում իր շահն առաջ տանել  և նրա ցանկությունն է՝  պրոցեսից դուրս չմնալ. «Իսկ այդ ցանկությունն առաջ է գալիս, երբ նրանք բախվում են ամերիկյան ու հատկապես եվրոպական կողմի պատմականորեն աննախադեպ ակտիվությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի խոսքերով՝ շատ լավ գնահատելով այն հասարակական ֆոնը, որ կա Հայաստանում, ՀՀ քաղաքական դասի մեջ՝ առ այն, որ փաստորեն ռուսական քաղաքականությունն, ըստ էության, վարկաբեկված է Հայաստանում և շատ վատ համբավ է ձեռք բերել, ռուսներն այս ակտիվությամբ փորձում են պրոցեսից դուրս չմնալ. «Չեմ բացառում, որ ռուսները փորձեն ցույց տալ, որ դեէսկալացիայի ուղղությամբ ինչ-որ բան փոխվում է և դա իրենց շնորհիվ է, որպեսզի ինչ-որ ձևով կորցրած դիրքերը հետ բերեն, բայց ընդամենը չեմ բացառում, չեմ էլ պնդում՝ հաշվի առնելով, թե ինչ խայտառակ քայլեր է արել տարիներ ի վեր, ես նման շրջադարձը՝ այն էլ այս կրիտիկական պահին, դժվար եմ համարում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մենք նաև տեսնում ենք, որ հայտարարվեց մի պատմական իրադարձության մասին՝ այն, որ  որ հայ-թուրքական սահմանով, Մարգարայի կամրջով  Հայաստանից հումանիտար օգնության ավտոշարասյուն է հատել և գնացել դեպի աղետի գոտի.« Դա պարզապես շեշտակիորեն պատկեր է փոխվում տարածաշրջանում և ռուսների համար, այո՛ նոր խնդիրներ են առաջանում, որոնք ռուսները մտադիր են ինչ-որ ձևով լուծել, լրիվ զրոյին չհավասարվելու համար։ Մյուս կողմից  էլ՝ ռուսներն, այնուամենայնիվ, չեն թողնում իրենց փորձերը մոնոպոլ դիրքերը պահել բանակցային գործընթացում՝ հաղորդակությունների ապաշրջափակման, դելիմիտացիայի,դեմարակցյաի հարցում։ Խովաևի ներկայությունն այստեղ ևս դրա մասին է վկայում, որ հավանաբար ինչ-որ թուղթ են բերել, ասելով՝  համաձայնվեք, հետո Բաքվի հետ մենք կխոսանք, Բաքուն էլ հետո մենք մի բան կանենք։ Չեմ կարծում,որ հայերը պետք է գնան դրան։ Երբ Բաքվից համաձայնություն կբերեք քայլերի, որոնք արդեն իսկ Գրիգորյան-Հաջիև-Սաալիվան և Պրահայի հանդիպման արդյունքներից բխող առաջարկություններին կհամապատասխանեն և երբ  Բաքվում դրանց շուրջ  համաձայնություն կլինի՝ նոր կարելի է  քննարկել կամ մտածել քննարկելու մասին»։ Մինչ այդ, ըստ քաղաքագետի,  հայկական կողմը պետք է ռուսների «խելքին չընկնի.«Ռուսներին պետք է պրոցես, որի գլխին իրենք են և Հայաստան, որն իրենց բռի մեջ է։ Այդ բոլոր մարմնաշարժումները դրա մասին են վկայում»։

Հնարավոր է ռուսների այս ակտիվությունը նպատակ ունի նաև վիժեցնել ԵՄ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին և արդյոք Հայաստանը կենթարկվի այդ ճնշմանը, մեր զրուցակիցը պատասխանեց.«Բացառում եմ դա, որովհետև ադ որոշումը  Հայաստանի ու Եվրամիության երկկողմ համաձայնության արդյունքն է, և դա  Ռուսաստանի գործը չէ, ինչպես ԵՄ ու ԱՄՆ ներկայացուցիչներն են ասել։ Ռուսները կփորձեն արժեզրկել , խփել այդ առաքելության էֆեկտիվությանը՝ այդ թվում նաև, այսպես կոչված, ՀԱՊԿ-ի դիտորդների թեման շրջանառելով։ Հայկական կողմը դրան չպետք է տրվի ու առաջ տանի արդեն իսկ ընդունած որոշումները, որոնք ուղղակիորեն բխում են ՀՀ շահերից»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում