Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։ Պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել ավազակոպճային խառնուրդ։ Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում արձանագրվել է նաև ապօրինի որսի 2 դեպք։ Հայտնաբերվել է ապօրինի որսված 15 հատ տափաստանային արտույտ, իրավախախտներին պատկանող MR155 ու MR156 տեսակի որսորդական հրացաններն առգրավվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, այդ թվում նաև վերջիններիս պատկանող որսորդական զենքերը բռնագրավվելու նպատակով: ԲԸՏՄ-ն հայց կներկայացնի դատարան։ Միջոցառումները շարունակվում են։