Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

«Անսանձ» «Hummer»-ը եւ ինտրիգների կծիկը

Նախօրեին Երեւանի կենտրոնում ծավալվել է իրական «թրիլլերային» գործողություն: Արդեն երեւի թե կարիք էլ չկա պատմել դրա «բովանդակությունը»: Խոսքը հանրահռչակված «Համմերի» մասին է: Զարմանալի զուգադիպությամբ, թե՝ պայմանական, պատկերավոր ասած՝ «նախախնամությամբ», վերջին օրերին սա հերթական աղմկոտ պատմությունն է ոստիկանության կամ արդեն նորաստեղծ ներքին գործերի նախարարության շուրջ: Օրինակ, «Համմերի» դեպքի նախօրեին բավականին աղմուկ բարձրացավ ոստիկանության բաժանմունքներից մեկում անչափահասների եւ նրանց պաշտպանների հանդեպ բռնության դեպքի առնչությամբ, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:

Այդ միջադեպը բարձրացրեց սուր ընդդիմախոսություն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ քաղաքացիական շրջանակներից, որոնք մատնանշում էին ոստիկանական համակարգում ռեֆորմների բացակայության խնդիրը: Աղմկոտ այդ պատմությանը հաջորդում է «Համմերի» դեպքը, որն իր բնույթով իհարկե այլ է, սակայն այդ դեպքն էլ ի ցույց դրեց պարեկային ծառայության արհեստավարժության հետ կապված խնդիրներ: Այստեղ «ինտրիգ» է այն, որ ոստիկանության համակարգում ռեֆորմների բացակայության մասին սուր ընդդիմախոսող քաղաքացիական շրջանակներում մատնանշվում էր, որ ռեֆորմացիան համակարգում տեղի է ունենում միայն պարեկային ծառայության տեսքով: Եվ ահա, միջադեպ Երեւանի կենտրոնում, որում պարեկային ծառայության աշխատակիցները գործում են իհարկե անձնուրաց, սակայն նկատելի է նրանց գործողություններում արհեստավարժության պակասը: Այստեղ նպատակն իհարկե այդ մասնագիտական հարցերում խորամուխ լինելը չէ:

Հայաստանում ամբողջ խնդիրը թերեւս այն է, որ ինչպես 2018-ից առաջ, այդպես էլ առավել եւս 2018-ից հետո տարբեր ոլորտային ուղղություններով պետական կառավարման համակարգի ռեֆորմացիայի գործում ներգրավված են ոչ այնքան խորքային մասնագիտական ու կենսափորձ ունեցող, այլ այսպես ասած «ունիվերսալ» գործիչներ, որոնք թե ոստիկանության, թե բանակի, թե դատական համակարգի, թե այլ ոլորտների «մասնագետներ» են: Սա բերում է նրան, որ կան անվերջ խոսակցություններ ռեֆորմացիայի մասին, բայց գործնականում չկա որեւէ կայուն համակարգային ռեֆորմացիայի օրինակ:

Փոխարենը, բավականին նկատելի է տարաբնույթ շահերի բախումը, որ հատկապես նկատելի է նաեւ ներքին գործերի նախարարության ստեղծումով: Եվ այստեղ է նաեւ հետաքրքիր «զուգադիպությունը» կամ «նախախնամությունը», որ աղմկոտ պատմությունների որոշակի առատ շղթա է կարծես թե նկատվում ՆԳՆ ստեղծումից հետո, որը իրավապահ կառույցները ներառում է քաղաքական համակարգի շրջանակ,  դառնում քաղաքական համակարգի նոր բևեռ՝ ՆԳ նախարարի պաշտոնը քաղաքական է, եւ փաստացի բավականին ուժեղ բևեռ, քանի որ ներառում է նաեւ այլ գերատեսչական կառույցներ, այդ թվում ԱԻՆ-ը:

ՆԳՆ ստեղծումից հետո բավականին ակնառու է պայքարը այդ բեվեռը գլխավորելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նախարար նշանակեց իր համար վստահելի Վահե Ղազարյանին՝ ոստիկանապետին: Սակայն, պայքարը նորաստեղծ քաղաքական բևեռի համար, թերեւս շարունակվելու է եւ դրա համար օգտագործվելու է ցանկացած միջադեպ: Այդ ամենում սակայն խնդրահարույցն այն է, որ այդ պայքարից սովորաբար շահում է ոչ թե ռեֆորմի հեռանկարը, այլ ավելանում է ներքաղաքական ինտրիգների կծիկը: Իսկ իրավապահ համակարգը, ներքին գործերը իրապես այն հիմնարար, ողնաշարային, նաեւ ինդիկատորային նշանակության ոլորտներից է, որտեղ իրական, արժեհամակարգային, ըստ էության հրաբերությունների մշակույթի հիմք պարունակող ռեֆորմների բացակայությունը պետական արդիականացման լրջագույն արգելակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում