Saturday, 30 03 2024
Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր
00:45
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ապրիլի 1-ին կայցելի Չինաստան
Միջանձնային անառողջ հարաբերությունների պատճառով զինծառայողն ինքնասպանություն է գործել
ԵՄ դեսպանը հյուրընկալվել է արդարադատության նախարարությունում
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ կա տուժած
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
Սպանել են հետո ընթրել, խմել, հայհոյել իրար, ապա մաքրել են արյան հետքերը
Արևմուտքը տնտեսապես «կզինի» Հայաստանին
Սոլովյովին բլոկեցին, մյուս «սոլովյովները» ավելի կատաղի են զազրախոսում
Գագիկ Բեգլարյանը հայհոյանքներ է հնչեցրել և սպառնացել կյանքին և առողջությանը
Լավրովը Բաքվի փաստաբանությամբ գերազանցեց Զախարովային
Ադրբեջանի հանցագործության դրդապատճառը
Տարածաշրջանային խառնաշփոթի իրական հեղինակը
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային
Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին
Ադրբեջանի օմբուդսմենը կեղծում է. ո՞վ է համազդելու
Ռուսական ռազմաբազայի հետ սառեցված վիճակում ենք, ինչպես ՀԱՊԿ-ի հետ
Բայդեն-Էրդողան հանդիպումը մեծ խաղ է՝ ՆԱՏՕ-ի գագագաթնաժողովին ընդառաջ. նոր գործարքներ են սպասվում
Թուրքիայի նախագահը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ
21:40
Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը
Հակաֆրանսիական «մահապարտը»
20:50
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
20:40
Տաջիկստանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 15 անձի
Վրաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ

Որևէ ջանք չի գործադրել ազատելու ոստիկանությանը ծառայողամտական հոգեբանությունից

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Hummer մակնիշի մեքենան, աջ-ձախ հարվածելով կայանված մեքենաներին, փորձել է փախուստի դիմել ոստիկաններից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են պարեկների՝ մեքենան կանգնեցնելու փորձերն անհաջողության մատնվում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում է արել՝ նշելով, որ պարեկները թերացել են իրենց աշխատանքում, քանի որ վրաերթից հետո լեգիտիմ էր հրազենով թիրախային խոցման կրակ բացելը (ոչ միայն անվադողերին)։

«Խորքային խնդիրն այստեղ այն է, որ ի սկզբանե դրվեցին լավ պրինցիպներ ու պետք է ամեն պարեկ զգար, որ դրանք պահելով պատասխանատվության չի ենթարկվի, պետությունն էլ մեջքին կանգնած կլինի։ Բայց այս մեկուկես տարում պարեկներին մանր-մունր բացթողումների համար այնքան շատ կարգապահական պատասխանատվության ենթարկեցին, որ պարեկները սկսեցին վախենալ դուխով գործելուց։ Վահե Ղազարյանը, որպես ոստիկանապետ, անցյալ տարի պարեկներին այնքան տույժեր է հայտնել, որքան որևէ ոստիկանապետ ոստիկանության որևէ ծառայության ծառայողների երբեք չի հայտնել (թվերը շուտով կհրապարակենք)։ Եվ դա հանգեցրել է նրան, որ պարեկները, որոշակի առումով, սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով։ Իսկ «շառից հեռու» սկզբունքով ծառայողը երբեք զենքը պատյանից չի հանի։ Այո, մեջները դեռ կան պարեկայինի անունը բարձր պահողներ, ովքեր պատասխանատվություն ստանձնեցին ու կրակեցին անվադողերին։

Ոստիկանական համակարգը, քայլ առ քայլ, պարեկներին ուզում է դարձնել «շառից հեռու» սկզբունքով ծառայող միլիցիոներներ, ինչպես համակարգի մնացած մասի 80-90 տոկոսն է»,-գրել է Իոաննիսյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, նշեց դեպքեր, երբ պարեկներն իրենք են չարաշահում իրենց իրավունքները. «Հիշենք, թե ինչպես վարչապետի թիկնազորն անցելիս պարեկները հարձակվել էին կայանած մեքենայի վարորդի վրա և բռնություն կիրառել»,-ասաց նա: Իրավապաշտպանի խոսքով, պարեկները չէին կրակում, որովհետև նրանք չգիտեին՝ ով է մեքենայի ղեկին, Վահե Ղազարյանը չէր հասցրել ասել նրանց այդ մասին:

«Ամենաահավորն այն է, որ ոստիկանությունը չի կարողանում ձերբազատվել իր ծառայողամտական հոգեբանությունից. Առաջինը, որ մարդուն չպետք է ծեծել, երկրորդ՝ եթե վարչապետն է, պետք է ամեն միջոցի դիմել, և վարչապետը, խոսելով ոստիկանության բարեփոխումների մասին, որևէ ջանք չի գործադրել ազատելու ոստիկանությանը ծառայողամտական հոգեբանությունից»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ օրերս ոստիկանության բաժանմունքում նաև փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքին, ընդ որում փաստաբանները պաշտպանում էին ոստիկանության զոհերին` անչափահաս տղաների, որոնց խոշտանգել էին ոստիկանությունում. «Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության աշխատակցի և անչափահաս տղաների առերես հարցաքննության ժամանակ, երբ ոստիկանները փորձել էին խլացնել առերեսման արդյունքը, որ անչափահասները պատմեին թե ինչպես էին իրենց բռնության ենթարկում ոստիկանության բաժանմունքում: Ես հավաստիացնում եմ, որ անչափահասներին ու փաստաբաններին բռնության ենթարկած ոստիկաններն անպատիժ են մնալու։

Իրանակում, ոստիկանությունը «բարեփոխվում» է, որպեսզի ծառայի վարչապետին։ Կբերեմ նաև «Եռաբլուրի» դեպքը, երբ հազարավոր ոստիկաններ ոտքի տակ տվեցին զոհված զինծառայողների մայրերին, որ այդ մեկ անձը պաշտպանված լինի։

Նիկոլ Փաշինյանը ճչում-գոռում էր ոստիկանության բարեփոխումների մասին, բայց, ի վերջո, բերեց իր ցանկալի անձին նշանակեց ՆԳ նախարար։ Բարեփոխման մասին են խոսում, մինչդեռ այսօր ՆԳ նախարարի դեմքի արտահայտությունն ասում է, որ բռնությունը հենց այն է, որով պետք է զբաղվի ոստիկանությունը»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հենց ՆԳ նախարարի մտահղացումն է, որ իբր փաստաբանները հայհոյել են և գործ է հարուցվել. «Սա է պատճառը, որ ոստիկանությունը չի բարեփոխվում, և ոչ մեկը չի խոսում բռնությունից, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Իր համար կարևոր է, որ մնա իշխանության։ Մենք ունենք իշխանություն, որը ոստիկանությունը ծառայեցնում է իր անձնական շահերին։ Հիմա միջազգային կառույցների զեկույցներում կնշվեն այս դեպքերը»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում